Հստակեցում

Մեր հայրենակիցների ու քաղաքացիների, գործընկերների ու համակիրների համար հստակեցնենք, որ համացանցում պարբերաբար շրջանառված՝ ինքնակոչ, այսպես կոչված, «Արեւմտյան Հայաստանի Պետության Ազգային Ժողով, Քյոլն, Գերմանիա» («պետության գլուխ, ժողովի նախագահ» իշխան ոմն` Տիգրան Բագրատունի), ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցներից անջատողական ու հակապետական գործունեության համար վտարված «Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն, Մայնց Գերմանիա» («վարչապետ» Արամ Մկրտչյան), «Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության Լուսավորության նախարարություն, Մայնց Գերմանիա» («նախարար» Կարինե Հայրապետյան) կառույցներն ու անձինք ոչ մի կապ չունեն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի (Խորհրդարանի), Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության ու Կրթության Նախարարության հետ:

 

Սույն հայտարարությունը նպատակ ունի օգնելու մեր հայրենակիցների խուսափելու տարընթերցումից եւ դրանից բխած հնարավոր սխալ եզրակացությունից:

 

Տեղեկացնենք նաեւ, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցները, որոնց կազմավորումը սկսվել է դեռեւս 2004 թ. եւ ավարտվել 2014 թ. շարունակում են իրենց իրավական-քաղաքական գործունեությունը՝ պաշտպանելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի ու Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների բոլոր իրավունքները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ:

 

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի (Խորհրդարանի)

Լրատվական Ծառայություն

 

18.01.2016 թ.

error

Enjoy this blog? Please spread the word :)