Կեղծ եւ սուտ տեղեկատվություն տարածելու փորձերի մասին

Կեղծ եւ սուտ տեղեկատվության տարածումը այնքան վտանգավոր է համարվել, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հատուկ Բանաձեւ է ընդունել դրա վերաբերյալ, որտեղ պետությունների կառավարություներին հանձնարարել է. «Ուսումնասիրել միջոցառումներ, որոնք առանձին պետություններում հաջողությամբ կարող են ընդունվել` այն սահմաններում, ինչը համահունչ է հիմնական օրենքներին եւ պայքարելու կեղծ եւ խեղաթյուրված տեղեկատվության տարածման դեմ…»:

(Բանաձեւ թիվ 127 (II) (1), 15-ը նոյեմբերի 1947թ.)

Կեղծ եւ խեղաթյուրված տեղեկատվության տարածման գործիքից որպես կանոն օգտվում է փրկության գաղափախոսը, որը հայ իրականության մեջ, որպես կանոն ի հայտ է գալիս պատմական մի ինչ որ պատասխանատու պահի, իրականացնում է կազմաքանդիչ աշխատանք, ապա դրա հետեւանքների համեմատ կամ հեռանում է, կամ նրան հեռացնում են:

Որպես կանոն, սա առանց տարբերակումներ դնելու համագործակցում է բոլորի հետ, մինչեւ իսկ ժողովրդի հակառակորդների՝ պատրվակելով, «Նպատակը արդարացնում է միջոցը»:

Որպես կանոն, փրկության հերթական փորձն ավարտվում է ճիշտ այնպես, ինչպես երիտթուրքերի հետ համագործակցությունը. կործանարար թե’ ժողովրդի, թե’ փրկչի ու նրա գործակիցների համար:

Ակնհայտ կեղծիքներով ու ստերով համեմված Արամ Մկրտչյանի փրկչական այս վարքագիծը ի հայտ է եկել 2014-ի սկզբներին, ավարտվել նրանով, որ 2014-ի հուլիսի 21-ին մեկ օրում ինքն իրեն հռչակել է վարչապետ, գործակիցներին նախարարներ, հյուպատոսներ եւ այլ… Սկսվել է այսպես, բայց դեռեւս չի ավարտվել, որովհետեւ հանձնարարված աշխատանքը սպասված արդյունքը չի տվել: Թեեւ երբեք էլ սպասված արդյունքը չի տալու:

Արամ Մկրտչյանի կողմից կեղծիքների ու խեղաթյուրումների տարածման պատմությունը բավական երկար է, բայց դրանց սադրիչ բովանդակությունը մեկն է. տարբեր պետությունների հատուկ ծառայությունների ուշադրությունը հրավիրել մարդկանց վրա, մի կողմից նրանց համար վտանգավոր ու դժվարին վիճակներ ստեղծելու, մյուս կողմից՝ ներկայացնելու իր հասցեն ու տեղը այդ նույն հատուկ ծառայությունների հետ գործակցելու համար: Եվ քանի որ Արամ Մկրտչյանը հատուկ ծառայությունների շարքում, հատուկ նախասիրություն ունի դեպի ՀՀ ԱԱԾ-ն, ապա այդ թեմային առնչվող երկու դրվագ ներկայացնենք:

Առաջինը, Բերձորի դեպքերի առիթով նրա նախաձեռնած մի հրապարակումն է՝ «Ովքե՞ր են նախախորհրդարանում» վերնագրով, որտեղ բուն իրականությունը խեղաթյուրելով, կեղծիք ու սուտ տարածելով՝ նշում է. «Նախախորհրդարանի անդամները հայտարարում են, թե ծեծի է ենթարկվել լրագրող Անուշավան Շահնազարյանը: Պարզվեց, որ իրականությանը չի համապատասխանում՝ Սուտ է, Անուշավան Շահնազարյան անունով ներկայացող անձը լրագրող չէ: Իսկ թե ի՞նչ մասնագիտություն ունի՝ հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ինչո՞ւ է Անուշավանը ներկայանում որպես լրագրող: Փոխարենը, տեղեկացանք, որ նա եկել է Ռոստովից ու ներկայացնում է՝ <Արևմտյան Հայաստանի հայերի ազգային ժողով> կոչվող կասկածելի ծագում ունեցող կազմակերպությունը: Այն գործում է Փարիզում»,

իսկ հրապարակման վերջում, իր իսկ նախասիրության ձեռագրով ու ոճով ավելացնում է. «Հետևությունը թողնում ենք համապատասխան կառույցներին»:

(04.02.2015 / 00:14, armarlur.com)

Այդ ոչինչ, իհարկե, որ հրապարակման մեջ ներկայացված ստերն ու խեղաթյուրումները կարող են բացասաբար ազդել տվյալ երիտասարդի կենսագործունեության վրա, չէ որ՝ «Նպատակը արդարացնում է միջոցը»:

Երկրորդ դեպքում, «Րաֆֆի, Ժիրայր ու ոմն Արմենակ. մեկ շղթայի օղակներ, որ ուզում են քաոս ստեղծել» հարցազրույցի մեջ նշում է. «Ես նրա հետ աշխատել եմ 5 տարի` 2009-ից, անձնական մտերմություն չեմ ունեցել, մեր հարաբերությունները եղել են զուտ աշխատանքային: Բայց այդ 5 տարիների ընթացքում ես հասցրել եմ լավ ճանաչել, թե ո՞վ է այդ մարդը: Արմենակ Աբրահամյանը չկայացած անձնավորություն է, մոնղոլ-թաթարական մտածողության տեր անձ, ում համար առաջնայինը պաշտոնն ու տիտղոսներն են: Եթե նրան առաջարկես անգամ անհեթեթ մի տիտղոս, նա պատրաստ է հանուն դրա ամեն ինչ անել»:

(Դեկտեմբեր 5, 2015թ. 12:36, armarlur.com)

Ապա հաճույքով շարունակում է իր հեքիաթասածությունը. «Եվ ահա, տեղեկանում ենք, որ 2015-ին ԱՀԱԽ-ի մի թևը հայտնվել է հայաստանյան ներքին գործընթացների մեջ` «Հիմնադիր խորհրդարանի» կողքին: Ես դեմ եմ եղել մեր մասնակցությանը «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը, ասում էի, եթե պետք է մասնակցել, ուրեմն պետք է բաց հայտարարել այդ մասին, նաև ասել, թե ինչո՞ւ ենք մասնակցում, իսկ մեր մասնակցությունը չի նշանակելու ինչ-որ կողմի կատարածուն լինել: Բայց Արմենակի համաձայնությամբ Անուշավան Շահնազարյանը, ով ԱՀԱԽ առաջին գումարման պատգամավոր էր, մասնակցեց ու հայտնվեց հայտնի պատմության մեջ»:

Ճիշտ կարծես թե՝ հատուկ ծառայությունները չգիտեն ո՞վ, ով է եւ ինչո՞վ է զբաղված ու Արամ Մկրտչյանից պետք է իմանային իրողությունը:

Եվ վերջում, ինչպես միշտ. «Լավ կլինի, որ ՀՀ ԱԱԾ-ն կապվի Պետրոս Հաճյանի հետ և ճշտի, թե ի՞նչ հիմքեր ունի նման հայտարարություն անելու համար»:

Եվ ճշմարիտն ասած բոլորը գիտեն, թե՝ ո՞վ, ով է եւ ինչո՞վ է զբաղված, այդ թվում՝ Արամ Մկրտչյանը: Եվ եթե իր գործընկերները չգիտեն, ապա դա իրենց խնդիրն է:

Հետաքրքիր է, որ նշված երկու դեպքերում էլ կեղծիքի ու ստի, նաեւ բամբասանքների տարածման գործիքով ու ձեռագրով թիրախավորված են Արմենակ Աբրահամյանը, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, ինչպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, նախախորհրդարանը, ինչպես նաեւ այլ անձեր ու կազմակերպություններ եւս…

Բայց ինչո՞ւ հատկապես Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը:

Որովհետեւ նոր ժամանակներում, 2004 թ.-ից սկսած, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդն է հայության իրավունքների պաշտպանության նոր գործընթացի ու պայքարի հիմքն ու հունավորողը, հայության ազգային – պետական նոր օրակարգի ու ծրագրի ձեւավորողը, ինչպես նաեւ, այստեղ արժե հիշել, ի վերջո, Արեւմտյան Հայաստանի կառավարություն հռչակողը, կազմողն ու իրականացնողը:

Այս ամենին մանրամասնորեն կարելի է ծանոթանալ «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական – քաղաքական միասնական փաթեթ»ից, որտեղ եթե ոչ հարյուրներով, ապա տասնյակներով հղումներ կան Սեւրի Խաղաղության պայմանագրին եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին:

Ահա թե՝ ինչ գործընթացների դեմն առնելու համար է իջեցվել կեղծիքների ու խեղաթյուրումների պատվերը, իրականում՝ Արեւմտյան Հայաստանի հայերի ձեւավորած ազգային – պետական համակարգի ու ազատագրական պայքարի ծրագրի դեմ, որտեղից դժվար չէ եզրակացնել, թե ո՞վ կարող է լինել պատվիրատուն:

Հետաքրքիր է, որ նշված երկու հրապարակումներն էլ պատկանում են նույն լրատվամիջոցին armarlur.com – ին՝ Արմինե Սիմոնյանի ձեռամբ:

Եվ այս ամբողջը ոչ միայն կեղծիքի ու խեղաթյուրման, այլեւ զուգահեռ ընթացող փրկչական նվիրումի ոգորումներով, ահա ճիշտ այսպես. «Մի շատ կարևոր խնդիր կա. այսօր դժվար ժամանակներ է Հայաստանի համար, իսկ երբ Հայաստանը թուլանում է` խուժանը ոտքի է ելնում: Դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանյան զարգացումները կընթանան երեք փուլերով, որի նպատակն է երկրում երեք բալանոց քաղաքական երկրաշարժ ապահովելը: Ահա այս երկրաշարժի իրականացման գործին է լծվել է ՙՆոր Հայաստան՚ խումբը: Նրանց համար մեկ է, թե ի՞նչ հետևանքներ դա կունենա, ի՞նչ ուժեր կմտնեն Հայաստան` թուրք-ադրբեջանակա՞ն, թե՞ ռուսական հատուկ ծառայությունները: Այս խմբին հրահանգվել է ամբողջ երկրում իրավիճակն ապակայունացնել: Գործ ունենք ուղղորդվող զարգացումների հետ»:

Արամ Մկրտյանը հավանաբար ենթադրում է, որ այս հրապարակումներից անմիջապես հետո իր անձով զբաղվելու են ոչ միայն հատուկ ծառայությունները, այլեւ միջազգային փորձագիտական – վերլուծական կենտրոնները եւ հրավիրելու են աշխատելու: Ներողություն, աշխատելո՞ւ, իհարկե՝ համագործակցության:

Բայց ժողովուրդը միշտ ճիշտ է. «Ստի ոտը կարճ է»: Կասենք ավելին, «Ստի ճանփան խախուտ է»:

Որպես կանոն փրկչական նախաձեռնությունը առնչվում է նաեւ գործակիցներին:

Այս դեպքում գործ ունենք 3 + 1 լրատվամիջոցների հետ.

1) Lousword.com,

2) Westarm.org,

3) Armarlur.com,

+ 1 Armworld.am:

Բնականաբար երեքն էլ հանձնառություն ունեն ճշմարիտ տեղեկատվության տարածելու եւ եթե բավարար պատասխանատվություն են զգում եւ կրում իրենց իսկ իրականացրած գործունեության հանդեպ, ապա իսկապես խնդիր ունեն լավ մտածելու այս եւ այլ հրապարակումների առաջացրած հետեւանքների առնչությամբ:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության

Լրատվական Բաժին

 

07.12.2015 թ.

error

Enjoy this blog? Please spread the word :)