Արեւմտյան Հայասատանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է

Արեւմտյան Հայասատանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է Ձեզ, որ՝

ա/ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ տեղի են ունեցել դեռեւս 2013 թվականի դեկտեմբերին եւ այդ կառույցը, իր օրենսդիր գործունեությամբ, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության եւ իրականացման առաքելությունն է իրականացնում։

Տես, http://www.western-armenia.eu/WAP/index.htm:

բ/ «ԱՀ Մայցի վտարանդի կառավարություն» կոչվող Ա․ Մկրտչյանի խումբը ոչ մի լիազորություն չունի հանդես գալու Արեւմտյան Հայաստանի հայերի անունից եւ նրա կողմից կազմակերպված «Արեւմտյան Հայաստանի պատգամավորների ընտրություններն» անօրինական են եւ ապօրինի:

Վերոհիշյալ սադրիչ գործողությունների կազմակերպիչներն ուղղակի վնաս են հասցնում Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերականգնման գործընթացներին՝ ապատեղեկացնելով հանրությանը եւ խոչընդոտելով 2011 թվականից գործող Արեւմտյան Հայաստանի իրական եւ իրավասու կառավարության գործունեության լուսաբանությունը։

Այս ապակառուցողական աշխատանքների կազմակերպիչները պատասխանատվության են կանչվելու Արեւմտյան Հայաստանի օրենքի ողջ խստությամբ, իսկ այս գործընթացին չկանխամտածված եւ միամտորեն մասնակցած անձանց հորդորում ենք կասեցնել իրենց հարաբերությունները «ԱՀ Մայցի վտարանդի կառավարություն» կոչվող Ա․ Մկրտչյանի խմբի հետ եւ իսկույնեւեթ կապվել մեր ներկայացուցիչների հետ հետեւյալ էլ.փոսով՝ [email protected]:

Մարտիրոս Շահբազյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար

 

20.06.2015 թ.

error

Enjoy this blog? Please spread the word :)