Կեղծիքների միջոցով հնարավոր չէ վարկանիշ սարքել

Քանի որ, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կազմից պաշտոնանկ արված նախկին պաշտոնյաների մասին, որոնց անունները տեղ են գտնում համացանցային որոշ նոր հրապարակումներում, իր ժամանակին եւ իր տեղում գրվել է (Տես, ծանոթագրության մեջ), ապա մենք կանդրադառնանք մեկ այլ կարեւոր եւ սկզբունքային կետի:

Միջնորդության առաջարկի համեմատ տեղի ունեցած հանդիպման ընթացքում առաջարկներ հնչել են ու դրանք փոխանցվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի պատասխանատուներին, որոնց կողմից խնդիրը քննարկվել է եւ ձեւակերպվել է հետեւյալ պատասխանը. «Քանի որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությանը հանձնարարվել է հանրային հետաքննություն իրականացնել Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության այն նախկին պաշտոնյաների նկատմամբ, ովքեր թույլ են տվել ապօրինություններ, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգը ներսից քանդելու քայքայիչ գործունեություն եւ ովքեր իրականում պատճենում եւ կրկնօրինակում են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի գործունեությունը, ապա միջնորդության ժամանակ հնչած առաջարկները չեն ընդունվում եւ երկխոսությունը անիմաստ է դառնում»:
Հրապարակման մեջ առկա մնացյալ նյութը հորինվածքների ու կեղծիքների ժանրից է:
Այսպիսի հրապարակումները պարզապես հաստատագրում են այն իրողությունը, որ տվյալ կողմի հետ լուրջ երկխոսություն իրականացնել հնարավոր չէ, երբ ամեն վայրկյան դրանց բնույթն ու բովանդակությունը ըստ շահադիտական ակնկալիքի ու քմահաճույքի կարող են փոփոխվել:

Այդ իմաստով էլ հրապարակումը կրում է սադրիչ բնույթ, կեղծիքներով է լեցուն, կառուցողական չէ եւ չի կարող ծառայել ոչ հեղինակների շահերին եւ ոչ էլ, առավել եւս, հայության եւ Հայաստանի, ինչի մասին այդպես շինծու գորովանքով փորձում են խոսել այդ հրապարակման հեղինակները:

Վերջին մի նկատառում: Հայության իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանի նկատմամբ մտել է այնպիսի մի հուն ու հանգրվան, որ կասեցնել կամ շրջանցել այլեւս հնարավոր չէ: Այդ գործում շատ մեծ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ներդրումը եւ այդ հիմքի վրա իրականացվող աշխատանքներն անպայման հաջողությամբ ու հաղթանակով կպսակվեն, որքան էլ կողքից փորձեն ջանասիրաբար պատճենահանել ու կրկնօրինակել:

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Լրատվական ծառայություն

11.02.2015 թ.

___________

 

Ծանոթագրություն
1.Այս թեմայով տես նաեւ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահութեան պարզաբանումը — 25.08.2014:

2.Տես, Արեւմտյան Հայաստանի Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության պարզաբանումը տեղի ունեցած պաշտոնանկությունների դրդապատճառների մասին -26.08.2014:
3.Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի պարզաբանումը — 28.08.2014:

4.Տես, Մեկ օրվա «լեգիտիմության» զավեշտը – 16.11.2014

5.Տես, Զգույշ եղեք կեղծարարներից ու կեղծիքներից — 22.11.2014:

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm

error

Enjoy this blog? Please spread the word :)