Ահաբեկչությունների ու սադրանքների միջեւ

2015-ի հունվարից մինչեւ փետրվարի սկզբներն ընկած ժամանակային տիրույթում, Մերձավոր Արեւելքի հայկական եկեղեցիների հրետակոծումներից մինչեւ Բերձորի իրադարձությունները,  հայությունը հայտնվել է ահաբեկչությունների ու սադրանքների միջեւ: Եվ անմիջապես ի հայտ են եկել պղտոր ջրերում ձուկ որսալու սիրահարները:

Այլ հարց է, որ տեղի ունեցած իրադարձությունները կրկին բացահայտում են հայությանն ու Հայաստանին ուղղված սպառնալիքները, սակայն շատ կողմերի համար դա չէ կարեւորը, նրանց համար կարեւորը՝ հարմար պահը որսալն է ու դրանից օգուտներ քաղելը: Այդ թվում նաեւ որոշ լրատվամիջոցների: Կարեւորը պահը որսալն է, կարեւորը սկանդալն է, «ինքնատիպ» հրապակումներով ուրիշների հաշվին ի հայտ գալը ու առանձանահատուկ երեւալը: Որոշ կողմերի համար էլ սա եւս մեկ փորձ է առիթից օգտվելով կրկին հարվածելու Արեւմտյան Հայաստանի պետական համակարգին, որ նա չկարողանա այս դժվարին պայմաններում լավագույնս պաշտպանել Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ, ի հարկին՝ հայության իրավունքները Հայաստանի նկատմամբ, չկարողանա պաշտպանել հայության ազատ, անկախ, անվտանգ ապրելու ու զարգանալու իրավունքը:

Թվում է՝ որքան հին, նույնքան բացահայտ ճշմարտություն է. որ կեղծիքի ու ստի միջոցներով օգուտներ քաղելը անհեռանկար զբաղմունք եւ այդ միջոցներով արձանագրած թվացյալ հաջողությունները ժամանակավոր ու չափազանց անկակայուն: Որովհետեւ այս ճանապարհը արդյունավետ չի լինում երբեւէ, իսկ դրան հաջորդած հուսախաբությունը՝ լինում է մեծ: Հար եւ նման այն իրավիճակին, երբ որքան մեծ է բարձրությունը, այնքան մեծ է անկումը: Նույն կերպ. որքան մեծ սուտը, այնքան մեծ է լինելու հուսախաբությունը:

Հայությունը դիմակայելու է այս բոլոր մարտահրավերներին նույնպես եւ հաղթահարելու է բոլոր սադրանքները. կոտրած տաշտակները մնալու են որպես կեղծարարների ու սադրիչների բաժին վարձավճար:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ

 

09.02.2015 թ.

error

Enjoy this blog? Please spread the word :)