Մենք թիրախի տակ ենք, քանի որ չընդունեցինք մեր երկրին պարտադրված սահմանները

11:06 • 06.10.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տարբեր ուժեր թիրախ են դարձրել Թուրքիան, քանի որ իրենք չեն հաշտվել իրենց պարտադրված սահմանների հետ ու պատռում են այն «զսպաշապիկը», որի մեջ ցանկանում է տեսնել նրանց աշխարհը:

Ինչպես փոխանցում է CNN Turk-ը, ըստ Էրդողանի՝ Թուրքիան փորձում են պաշարել և՛ դրսից, և՛ ներսից:

«Թուրքիան այն երկիրն է, որն այս առևտրի համար բացված սեղանիկը շուռ կտա հենց սեղանիկի տերերի գլխին: Մենք թիրախի տակ ենք, քանի որ չընդունեցինք մեր երկրին պարտադրված սահմանները, պատռեցինք ու դեն նետեցինք այն զսպաշապիկը, որը փորձում էին մեզ հագցնել», -հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, որ և՛ Թուրքիան, և՛ ամբողջ տարածաշրջանն անցնում են դժվարին ժամանակների միջով, իսկ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դիրքերի ամրապնդումը նույնպես այդ «մութ նախագծի» մի մասն է:

http://www.tert.am/am/news/2017/10/06/erdogan/2503429

error

Enjoy this blog? Please spread the word :)