![](http://armedia.am/static/news/b/2017/08/51045.jpg)
Նախօրեին թուրքական «KanalD» հեռուստաալիքով ցուցադրվել է ռուսական արտադրության «Պահապանները» ֆանտաստիկ ժանրի ֆիլմը, որը թուրք հանդիսատեսի մոտ բողոքի ալիք է բարձրացրել, փոխանցում է Ermenihaber-ը:
Բանն այն է, որ ֆիլմում Արարատ լեռն ու Վանա լիճը ներկայացվել են որպես Հայաստանի մի մասը: Ֆիլմում դերասանների միջև տեղի ունեցած երկխոսության ժամանակ օգտագործվում է «Հայաստանում՝ Արարատ լեռան մերձակայքում» արտահայտությունը:
Ֆիլմի ցուցադրման կապակցությամբ քննադատական հրապարակում է տեղ գտել թուրքական «Aydındlık» թերթում, որտեղ ասվում է թե իբր «KanalD»-ն միլիոնավոր մարդկանց ստիպում է թուրքերեն դուբլյաժով դիտել արտասահմանյան մի ֆիլմ, որը չի ճանաչում «Թուրքիայի տարածքային ամբողջությունը»: Հրապարակումը կրում է «Արարատը Հայաստանին տվեցին» վերնագիրը:
http://armedia.am/arm/news/51045/filmy-orum-ararat-lern-u-vana-litchy-nerkayacvats-en-orpes-hayastani-mi-masy-boxoqi-aliq-e-bardzracrel-turqiayum.html