Իսրայելում հետաքննում են հայկական դիրքերի ուղղությամբ իսրայելական մահապարտ անօդաչուի փորձարկմանն իսրայելցիների մասնակցությունը

11:06 • 14.08.17

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել մեղադրանքի առնչությամբ, համաձայն որի Ադրբեջանում իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությանը խնդրել են ցուցադրել պայթուցիկով զինված անօդաչու թռչող սարքի կիրառումը հայկական դիրքերի դեմ: Իսրայելական ընկերությունը հերքում է մեղադրանքը, գրում է Haaretz-ը: Նշվում է, որ երբ անօդաչուն կառավարող մասնագետները հրաժարվել են դա անել, ընկերության ղեկավարներն են փորձել դա ինքնուրույն իրականացնել:

Պաշտպանության նախարարությունը վերջերս բողոք է ստացել, համաձայն որի, երբ Aeronautics Defense Systems-ի թիմը մեկնել է Ադրբեջան՝ ընկերության Orbiter 1K անօդաչուի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքումը եզրափակելու համար, նրանց խնդրել են կիրառել պայթուցիկներով զինված սարքը հայկական բանակի ռազմական թիրախի դեմ: Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ:

Բողոքի մասին կիրակի հայտնել է իսրայելական Maariv օրաթերթը: Aeronautics Defense Systems-ը խստորեն հերքել է, որ իր անձնակազմը նման առաքելություն է իրականացրել՝ նշելով, որ փորձարկումն իրականացվել է անօդաչուն գնողի կողմից և որ ընկերությունը «երբեք չի իրականացնում (անօդաչուի գործողության) ցուցադրություններ կենդանի թիրախների նկատմամբ, և դա այդպես է եղել նաև տվյալ դեպքում»:

«Aeronautics-ը վաճառում է իր արտադրանքը մոտ 50 տարբեր երկրի և միայն Պաշտպանության արտահանման վերահսկողության գործակալության հաստատման դեպքում: Կիրառման գործողությունն իրականացրել է միայն գնորդը և իր պատասխանատվությամբ: Aeronautics-ը երբեք չի իրականացրել կենդանի թիրախների նկատմամբ ցուցադրություններ, և դա այդպես է եղել նաև տվյալ դեպքում»,- նշել է ընկերությունը:

Maariv-ի համաձայն՝ անօդաչու թռչող սարքի երկու իսրայելցի մասնագետները հրաժարվել են հարվածել հայկական դիրքերին, ինչը կարող էր հանգեցնել զոհերի, և անգամ իրենց դեմ ուղղված սպառնալիքներից հետո անհողդողդ են մնացել իրենց մերժման հարցում: Դրանից հետո ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն ինքնուրույն են զինել և կիրառել անօդաչու սարքը: Ի վերջո, հավանաբար դրոնների կիրառման իրենց փորձի պակասի պատճառով երկու անօդաչու սարքերը ճիշտ թիրախին չեն հարվածել, ինչի հետևանքով ոչ մի վնաս չի հասցվել: Համաձայն բողոքի՝ դրանցից մեկը հարվածել է հայկական դիրքից մոտ 100 մետր հեռավորության վրա:

Աղբյուրը նշում է, որ երկու մասնագետներից մեկը հեռացել է ընկերությունից, մյուսը նույնպես պատրաստվում է հեռանալ:

Ընկերության կայքում նշվում է, որ Orbiter 1k-ն կարող է տեղափոխել 1-2 կիլոգրամ պայթուցիկ:

Ընկերության դեմ բողոքը ներկայացվել է ՊՆ պաշտպանության արտահանման վերահսկողության գործակալությանը, որը պատասխանատու է երկրի պաշտպանության հարցերով գործարքներ իրականացնող ընկերությունների գործունեության վերահսկողության համար:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել հարցը՝ նշելով, որ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական արտահանմանը վերաբերող հարցերը:

Haaretz-ը հիշեցնում է, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Լեռնային Ղարաբաղում հարձակման ժամանակ օգտագործվել է անօդաչու թռչող սարք: Կիրառված սարքը, մասնավորապես, եղել է Israel Aerospace Industries–ի արտադրության Harop մոդելը: 2016 թվականին, հաղորդումների համաձայն, Harop-ը հարվածել է ավտոբուսի, ինչի հետևանքով յոթ հայ է սպանվել:

Լրատվամիջոցը հիշեցնում է նաև, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը մոտ 5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական սարքավորում է գնել Իսրայելից: Տեղեկությունների համաձայն՝

http://www.tert.am/am/news/2017/08/14/israel/2456692Իսրայելն Ադրբեջանին է վաճառել ռադիոլոկացիոն և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև Tavor ինքնաձիգներ:

error

Enjoy this blog? Please spread the word :)