10-08-2017 18:38:20 | Արցախ (ԼՂՀ) | Մամուլի տեսություն
Նպատակ կա Թալիշում իսպառ վերացնել պատերազմի հետքը: Այս ուղղությամբ աշխատանքները վաղուց են սկսվել:
Հանրապետության ամենախոշոր շինհրապարակում շինարարության ակտիվ անցուդարձ է: Միանգամից 8 կապալառու կազմակերպություններ աշխատում են ապրիլյան առճակատման հետևանքով ավերված Թալիշը վերականգնելու ուղղությամբ: Հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի շինարարությանը զուգահեռ կատարվել է նախադպրոցական հաստատության հիմքի կառուցումը:
17 առանձնատներում արդեն իրականացվում է վերանորոգում-վերակառուցում, ևս 17-ում`այս ուղղությամբ շուտով աշխատանքներ կսկսվեն: Բոլոր առանձնատներին կից կառուցվում են ապաստարաններ:
Շինարարությանը զուգահեռ կատարվում են նաև քանդման, տարածքի հարթեցման և բարեկարգման աշխատանքներ: Սահմանամերձ Թալիշը շուտով նոր տեսք ու շուք կստանա:
Շինհրապարակում քաղաքաշինության նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին, իսկ այսօր խորհրդակցության հրավիրել պատասխանատուներին, տվել համապատասխան հանձնարարականներ`որոնք հիմնականում վերաբերում էին աշխատանքների ժամկետներին և որակին:
Նոյյան տապան — Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից