18:25 • 11.08.17
Ինչպես գրում է թուրքական haberler.com կայքը, այսօր Թուրքիայի 6 նահանգում անվտանգության ուժերը միաժամանակ ձեռնարկել են խուզարկողական լայնածավալ գործողություններ, ինչի արդյունքում ձերբակալվել է Սամսունի Ժանդարմերիայի հետախուզական վարչության պետը:
Նշենք, որ Սամսունի Ժանդարմերիայի հետախուզական վարչության մի շարք նախկին պաշտոնյաներ մեղադրվում են պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մասին տեղեկությունները թաքցնելու համար:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
http://www.tert.am/am/news/2017/08/11/turkey/2455300