Category: Լուրեր

Պուտինն արձագանքել էր մեր նամակին․ Լավրովն ուղիղ չպատասխանեց հարցին և մենք ստիպված դիմեցինք դատարան: 16։40 րոպեից՝ Հայաստանի հանքարդյունաբերությունը, ներուժը, խնդիրները։ 10․01․2024

Պուտինն արձագանքել էր մեր նամակին․ Լավրովն ուղիղ չպատասխանեց հարցին և մենք ստիպված դիմեցինք դատարան: 16։40 րոպեից՝ Հայաստանի հանքարդյունաբերությունը, ներուժը, խնդիրները։ 10․01․2024 https://www.youtube.com/watch?v=WuxmBoaeaiU

ԱՄՆ նախագահի թեկնածու Քենեդի Կրտսերը՝ Արցախի ցեղասպանությունը ետ շրջելու հնարավորության մասին, 19 ապրիլի, 2024 թ․

  Ավելի քան 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Օսմանյան կայսրությունը կատարեց մեր դարաշրջանի առաջին ցեղասպանությունը՝ սպանելով շուրջ մեկուկես միլիոն էթնիկ հայերի։ Այդ ցեղասպանությունը կամ էթնիկ զըտումը ոչնչացրեց ողջ Անատոլիայում հայկական հազարամյա ներկայությունը։ Այսօր հայկական բոլոր տարածքներից ամենահիը դարձել է էթնիկ զըտման զոհ։ Դա Արցախն է, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ։ Խորհրդային …

Continue reading

ԱՄՆ նախագահի թեկնածուն դժգոհել է, որ ամերիկյան լրատվամիջոցները չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտմանը, 31.10.2023

13:55, 31 Հոկտեմբեր 2023 ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունը առաջադրած ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին իր վրդովմունքն է հայտնել այն առնչությամբ, որ ամերիկյան լրատվամիջոցները ընտրողաբար են լուսաբանում աշխարհի տարբեր ծայրերում ընթացող պատերազմները և չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռամասվամիի հարցազրույցը լրագրող Փիրս Մորգանին։ …

Continue reading

Հայտարարություն. Ալմա-Աթայի հռչակագրում որևէ հիշատակում չկա ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետությունների մասին, 30.10.2023

Փորձագետների խումբը հայտարարություն է տարածել «Ալմա-Աթայի հռչակագրի խեղաթյուրումների և իրավական կամայականությունների հետևանքների մասին։ Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը: «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են զանգվածային հրետակոծել Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և խաղաղ բնակչության կյանքը փրկելու համար Արցախի Հանրապետության նախագահը ստիպված է եղել …

Continue reading

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Մերձավոր Արևելքի հարցով իր հատուկ նստաշրջանում բանաձև է ընդունել, որը ներկայացրել էր Հորդանանը, 28․10․2023

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Մերձավոր Արևելքի հարցով իր հատուկ նստաշրջանում բանաձև է ընդունել, որը ներկայացրել էր Հորդանանը, արաբական երկրների խմբի անունից՝ այլ երկրների հետ համահեղինակությամբ: Բանաձևի նախագծին կողմ է քվեարկել 120 երկիր, դեմ է արտահայտվել 14-ը, 45-ը ձեռնպահ է մնացել: Փաստաթուղթը կոչ է անում պաշտպանել Գազայի խաղաղ բնակչությանը և «անհապաղ, կայուն և շարունակական հումանիտար հրադադար հաստատել՝ …

Continue reading

«ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ» ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԿՈՉԸ`երիտասարդ ազատամարտիկին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ, 14.10.2023

Հարգելի հայրենակիցներ Ես, Հայկ Հարությունյանս՝ ազատամարտիկ, Արցախյան բոլոր երեք պատերազմների մասնակից, «Սոսե Մայրիկ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, դիմում եմ կոչով և մեծ խնդրանքով մեր հայրենակիցներին և բարի կամքի բոլոր մարդկանց ցուցաբերել ամենայն աջակցություն և օգնություն՝ Արցախյան պատերազմի երիտասարդ մասնակից Գևորգ Մկրտչյանի բուժման և բժշկական վերականգնման կազմակերպման համար։   2020 …

Continue reading

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ոչ ոք չի կարող հայ ժողովրդից խլել վրեժխնդրության իրավունքը, իսկ դա այսօր արդեն գոյություն ունի։ (Հանցագործության հետեւանքները չեն կարող ծնել իրավունքներ), 03.10.2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ոչ ոք չի կարող հայ ժողովրդից խլել վրեժխնդրության իրավունքը, իսկ դա այսօր արդեն գոյություն ունի։ (Հանցագործության հետեւանքները չեն կարող ծնել իրավունքներ)   33 տարեկանում Քրիստոսին խաչեցին, 33 տարեկանում խաչվեց Արցախի Հանրապետությունը…   Այս օրերին կատարվեց Արցախի Հանրապետության լուծարման հանցագործությունը։ Հայ ժողովրդի թշնամիները վստահ են, որ Արցախի Հանրապետության եւ Արցախի հայության դեմ ծավալած դավադրության, ագրեսիայի, …

Continue reading

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Համայն հայ ժողովուրդն ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) երբեք չեն հաշտվելու Արցախի հայության ցեղասպանության, բռնագաղթի ու Արցախի պետականության կորստի հետ, 30․09․2023 

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Համայն հայ ժողովուրդն ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) երբեք չեն հաշտվելու Արցախի հայության ցեղասպանության, բռնագաղթի ու Արցախի պետականության կորստի հետ Հայ ժողովրդի հանդեպ թշնամական կոալիցիան ու նրա պրոքսի գործինքներ Թուրքիան ու Ադրբեջանը, բոլորը միասին, որպես ահաբեկչական պետություններ, Արցախում իրականացրին Արցախի հայության ցեղասպանությունն ու բռնագաղթը, շարունակելով դեռեւս 1894-1896 թթ․-ից Օսմանյան Թուրքիայի, իսկ 1918 …

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) ՈՐՈՇՈՒՄ Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդին միջազգային հարթակներում ներկայացնելու եւ նրա իրավունքները պաշտպանելու ողջ իրավական քաղաքական հանձնառության մասին, 29.09.2023

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) ՈՐՈՇՈՒՄ Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդին եւ միջազգային հարթակներում ներկայացնելու եւ նրա  իրավունքները պաշտպանելու ողջ իրավական քաղաքական հանձնառության մասին Տեղի ունեցավ Արցախի Հանրապետության լուծարման անօրինական ակտը, որպես պետականության վերացման վերջին ցեղասպանական գործողություն այն տարածքում, որտեղ նրան հաջողվեց գոյատեւել հարյուր տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունից հետո։ Հաշվի առնելով, 2023 թ․ սեպտեմբերի …

Continue reading

Բաքուն այս հարձակումն իրականացրեց Թուրքիայի և Իսրայելի ակնհայտ աջակցությամբ․ թուրք մտավորականներ, 12:27 22.09.2023

123 թուրք մտավորական հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին ու կոչ անելով միջազգային հանրությանը դիտորդի դերում լինելու փոխարեն գործի անցնել ու կանխել մարդկային նոր ողբերգությունը։ Թուրք մտավորականների կողմից «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ նրանք մասնավորապես արձանագրել են, թե ինչպես սեպտեմբերի 19-ին Բաքվի ռեժիմը, որն ամիսներ շարունակ շրջափակման մեջ էր պահում Լեռնային …

Continue reading

Load more

error

Enjoy this blog? Please spread the word :)