Մեծարգո Նախագահ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցները՝ նախագահը, խորհրդարանը եւ վարչապետը սրտանց շնորհավորում են Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ամբողջովին կիսում ենք Ձեր համոզմունքն առ այն, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը, հատկապես տարագիր հայության գոյության եւ անշեղորեն զարգանալու անվիճելի իրավունքը հնարավոր է պահպանել-պաշտպանել մեր արարչագործ ժողովրդի մշակութային եւ ինտելեկտուալ …
Category: Լուրեր
Մրտ 17
Ցինիկ հարված սահմանին. իրավիճակի վտանգավոր նենգափոխում
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան Մեկնաբանություն — 15 Մարտի 2018, 22:41 Երեւանում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» խորագրող միջազգային քննարկում , որին մասնակցել են նաեւ Հայաստանում աշխատող արտասահմանցի դիվանագետներ, Արցախի խնդրի ուղղությամբ աշխատած փորձագետներ եւ այլն: Արցախի հակամարտությունից ի վեր, կամ առաջին պատերազմի հրադադարի հաստատումից, այսպես ասած կարգավորման գործընթացից հետո եղել …
Մրտ 17
Ինչ խուճապ է Հայաստանում. Ինչ է պատահել Բաքվում
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան Մեկնաբանություն — 16 Մարտի 2018, 13:15 Բաքվում մարտի 15-ին տեղի ունեցած արտգործնախարարների քառակողմ հանդիպումը՝ Իրան, Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան ձեւաչափով, Հայաստանի որոշ շրջանակներում տվել է խուճապի եւ բանդագուշանքի հերթական ալիքի առիթ, այն մասին, որ Հայաստանը շարունակում է մեկուսանալ, մեկուսացումը խորանում է, Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, եւ որ այդպես կշարունակվի, քանի դեռ …
Մրտ 16
Միջազգային Հանրութիւնը Պէտք է Արցախը Ընդունի Ազգերու Ընտանիքէն Ներս. Ճոն Էվանսի Յօդուածը The National Interest-ի Մէջ
March 12, 2018 Lousavor Աշխարհ, Հայաստան 0 12 ՄԱՐՏ 2018 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ: Միջազգային հանրութիւնը արդէն ժամանակն է, որ ողջունէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը/Արցախը ազգերու ընտանիքին մէջ: Այս մասին, ըստ artsakhpress.am-ի, The National Interest ամսագիրին մէջ հրապարակուած յօդուածին մէջ գրած է Հայաստանի մէջ Միացեալ Նահանգներու նախկին դեսպան Ճոն Էվանս, որ անդրադարձած է Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ …
Մրտ 16
Մենք չկարողացանք կանխել Հայոց ցեղասպանությունը և մինչ օրս տառապում ենք, որ չկարողացանք (տեսանյութ)
09-03-2018 17:31:46 | Հայաստան | Հասարակություն Մենք չկարողացանք կանխել Հայոց ցեղասպանությունը և մինչ օրս տառապում ենք, որ չկարողացանք: Այս մասին մարտի 9-ին Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում նշեց Ալևիների եվրոպական կոնֆեդերացիայի փոխնախագահ, Ֆրանսիայում ալևիների միության ֆեդերացիայի նախագահ Էլդար Քըլչքայան: Վերջինս տեղեկացրեց, որ Հայաստան կատարած այցի շրջանակներում հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում, հանդիպումներ ունեցել ԱԺ փոխնախագահ …
Փտր 25
Մի քանի տարի անց Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արա Սաղաթելյան
22:16 • 25.02.18 Հավատում եմ, որ արժեքները գերակայելու են շահերին. Детали-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ մեկնաբանելով ամեն տարի ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության օր հիշատակելու մասին օրինագծի մերժումը Իսրայելի Քնեսեթի կողմից։ Հիշեցնենք, որ շուրջ մեկ շաբաթ առաջ մերժվել է Յայիր Լապիդի («Եշ Աթիդ») առաջարկած օրինագիծը: 28 պատգամավոր …
Փտր 22
Իսրայէլ կրնայ Ատրպէյճանը սպառազինել «Իսքանտէր Մ.»-ի համազօր հրթիռներով
Ըստ իսրայէլեան «Հաարէց» եւ «Ետիոթ Ահարոնոթ» թերթերուն՝ Ատրպէյճան խիստ մտահոգ է, որ հայկական ուժերը օժտուած են «Իսքանտէր Մ.» տիպի հրթիռներով: Այս վերջինները, որոնք հակահրթիռային որեւէ համակարգէ խուսափելու յատկութիւնն ունին, Ռուսաստանի կողմէ 2016-ին մատակարարուած էին Հայաստանին, որ բացի Ռուսաստանէն՝ այդ բացառիկ հրթիռներուն տէր միակ երկիրը դարձաւ: Ցամաքէ ցամաք այս հրթիռները, որոնք շուրջ 500 քմ. հասողութիւն ունին, …
Փտր 19
Ի՞նչ է կատարվում մեր հարեւանների հետ
ՓԵՏՐՎԱՐԻ 18 2018 Վերջին տարիներս երկու թուրքական պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներն ավելի հաճախ են հնչեցնում բացահայտ բողոքներ, թե բոլորը, խոսքները մեկ արած, ուզում են քանդել իրենց պետությունները եւ խլել իրենց «նախնյաց հողերը»: Ռեջեփ Էրդողանը ծրագրեր է մտմտում վերանայելու Լոզանի պայմանագիրը, զգուշացնում է ԱՄՆ-ին, թե «միշտ չէ, որ հաղթում են ուժեղները», եւ որ «ամերիկացիներն օսմանյան …
Փտր 19
Աֆրին․ թուրքական զորքերը քլոր են կիրառել
17.02.2018, 13:43 Տարածաշրջան, Մերձավոր Արևելք, Աշխարհ Սիրիայի հյուսիսում՝ Աֆրինում գտնվող Ալ-Մզեյնա գյուղի վեց բնակիչներ տուժել են թունավոր գազով հրթիռակոծությունից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, տեղի հիվանդանոցի բժիշկ Ջոան Մուհամմադը հայտարարել է, որ նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Աֆրինի հիվանդանոցի բժիշկները հակված են, որ թուրքական զորքերը քլոր են կիրառել։ Սկսած հունվարի 20-ից, երբ Անկարան Աֆրինում մեկնարկեց «Ձիթենու ճյուղ» անվանումը …
Փտր 16
Սպառնալով Ամերիկացիներուն «Օսմանեան Բռունցքը» Ցոյց Տալ` Էրտողան. «ՕԹԱՆ-ը Ամերիկան Չէ. Ուաշինկթըն Պէտք Է Ուրիշներուն Նման Յարգէ ՕԹԱՆ-ի Օրէնքներն Ու Կանոնները»
February 15, 2018 Lousavor Աշխարհ 0 14 ՓԵՏՐՈՒԱՐ 2018 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ: Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողան իր ղեկավարած Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան առջեւ արտասանած խօսքին մէջ յայտարարեց. «ՕԹԱՆ-ի բոլոր անդամները հաւասար իրաւունքներ ու պարտաւորութիւններ ունին, եւ Միացեալ Նահանգներ պէտք է ուրիշներուն նման յարգեն օրէնքներն ու կանոնները»: «Թուրքիան իրաւունք ունէր «Եփրատի վահան» գործողութիւնը կատարելու, ինչպէս …