ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Դիմում ՄԱԿ-ին Հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ
Category: Լուրեր
Ապր 23
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Դիմում ՄԱԿ-ին. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ», 22 ապրիլի, 2024 թ.
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) սկսել է հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման գործընթաց, որի շրջանակներում արդեն դիմել է միջազգային համապատասխան մարմիններին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներին. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել …
Ապր 22
ԴԻՄՈՒՄ ՄԱԿ-ին. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ», 25 սեպտեմբեր 2022 թ․
Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշին Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի Մշտական Անդամ Պետությունների Ղեկավարներին Դ Ի Մ Ո Ւ Մ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ Դիմում ենք Ձեզ՝ քննության առնելու եւ իրականացնելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման գործընթացը, նկատի առնելով Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, փոխհատուցման պարտավորությունը հայ ժողովրդի նկատմամբ, որը կազմում է 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ, 1919 թվականի գներով, ըստ Փարիզի Խաղաղության վեհաժողովի փոխհատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի 1919 թ․ ապրիլի 14-ին ներկայացրած զեկույցի ու հաշվարկի։ I. Նկատի առնելով Փարիզի խաղաղության վեհաժողովի փոխհատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի զեկույցը։ 1) 1919 թ. հունվարի 18-ին, Փարիզում իր աշխատանքներն սկսեց Փարիզի խաղաղության վեհաժողովը (The Paris Peace Conference), որի նպատակն էր համապարփակ քննության ենթարկել պատերազմին առնչվող բոլոր հարցերը եւ նախապատրաստել խաղաղության պայմանագրերը: Կարեւորագույն հարցերի թվին էր պատկանում …
Ապր 19
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն, 12:27, 18.04.2024
ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոնը հպարտ է, որ ԱՄՆ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մոուլթոնն այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանն ու Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված քննարկման ժամանակ։ «Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ես նաև հպարտ եմ, որ նախագահ …
Ապր 10
Ցանկացած նշանակում օկուպացված ԼՂ-ում և անօրինական է, և դատապարտելի. ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ, 12:35, 09.04.2024
Ցանկացած նշանակում օկուպացված ԼՂ-ում և անօրինական է, և դատապարտելի. ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ, 12:35, 09.04.2024 https://news.am/arm/news/816825.html 2024 թվականի մարտի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքային դատարանի դատավոր և նախագահ նշանակելու մասին։ Մենք կարծում ենք, որ այս նշանակումները կրում են հեռուն գնացող, չարիքաբեր/կործանարար մտադրություններ, որոնք ուղղված են …
Ապր 05
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավության ոչ իրավաչափության եւ նրանց գործունեության հետեւանքով հայության եւ Հայաստանի նկատմամբ ստեղծված սպառնալիքների եւ մարտահրավերների մասին, 4 ապրիլի, 2024 թ․
Արտաքին դերակատարները ներքին հանցակիցների հետ միասին, ովքեր 44-օրյա պատերազմի վերջին օրերին ավերեցին Արցախի Պաշտպանության ուժերի եւ ՀՀ Զինված ուժերի կառավարման համակարգը, 2021 թվականի ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանին պահեցին ՀՀ վարչապետի կարգավիճակում, որպես պետության-ռեզերվացիայի Հայաստանի Հանրապետության լուծարումն իրականացնող հարմար անձ եւ դրանում Հայաստանի բնակչությանը ցուցադրական, կեղծ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Օրերս անհավանական դեպք է տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի …
Ապր 03
ՈՒՂԵՐՁ Հայաստան Պետությունը (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) ժամանակակից սպառնալիքների, մարտահրավերների եւ ապագայի տեսլականի, քաղաքակրթությունների, մշակույթների եւ կրոնների երկխոսության մասին, 31 մարտի, 2024 թ․
Այսօր Երկիր մոլորակի վրա մակաբույծ պարադիգմայի կողմնակիցների գործունեության արդյունքում Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած Յալթայի աշխարհակարգի կառուցվածքը ամբողջությամբ ոչնչացել է։ Քանի որ Յալթայի խաղաղությունն այսօր գոյություն չունի, Փարիզի խաղաղության համաժողովի հիմնարար փաստաթղթերը եւ Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած Ազգերի լիգայի որոշումները դառնում են այսօրվա եւ վաղվա աշխարհակարգի հիմքը: Համաշխարհային ընկերակցության ընդունած բոլոր որոշումներից անկատար մնացին միայն քրդական …
Մրտ 30
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ, 11:57, 28.03.2024
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է իրականացնել իր պանթյուրքական օրակարգը Կովկասում՝ հակազդեցության չհանդիպելով միջազգային հանրության կողմից։ Այս մասին «Հայաստանը որպես քաղաքակրթության խաչմերուկ. պատմամշակութային կապեր» գիտաժողովում մարտի 28-ին ասել է Լեմկինի ինստիտուտի ցեղասպանության կանխման գծով գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին։ Նա նշել է, որ հայ ժողովրդի պատմությունը սերտորեն կապված է ցեղասպանության պատմության եւ …
Հնվ 20
Ժան-Քրիստոֆ Բյուսոն, Le Figaro. Բաքուն եւ Փաշինյանը գրոհ են նախապատրաստում Երեւանի վրա, 23:19 19.01.2024
Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնն X-ի իր էջում տեղադրել է աբշերոնյան հանցախմբի պարագլխի վերջին հայտարարությունների տեսագրությունը եւ գրել․ «Ալիևն այստեղ բացատրում է, որ Երևանն ազերբայդժանական քաղաք էր, որը 1918 թվականին ավերվել և թալանվել է հայերի կողմից։ Պատմական ռեվիզիոնիստական սուտ, որը թույլ է տալիս նրան արդարացնել Հայաստանի վրա հարձակվելու և նրա մայրաքաղաքը նվաճելու՝ իր …
Հնվ 20
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հակազդել Ալիևի բացահայտ սպառնալիքներին, 21:16, 19 Հունվար 2024
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները դատապարտում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վտանգավոր հռետորաբանությունը, ով պահանջներ է ներկայացնում հայկական տարածքի նկատմամբ և հրաժարվում է զորքերը դուրս բերել Հայաստանից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարությունը տարածել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները ընդգծել են՝ ժամանակն է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Հարավային …