Category: Լուրեր

ԱՍԱԼԱ-Ի դատապաշտպաններից՝ Պատրիկ Դեվեջյանի մասին

2020 թ․ մարտի 28-ի երեկոյան, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից մահացավ Ֆրանսիայի նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր, քաղաքապետ, գերագույն խորհրդական եւ քաղաքային խորհրդի նախագահ՝ Պատրիկ Դեւեջյանը: Նա չորեքշաբթի օրվանից հոսպիտալացվել էր Covid-19-ի դրական փորձաքննությունից հետո: Մասնագիտությամբ իրավաբան՝ Պատրիկ Դեւեջյանը, 1986 թվականից մինչեւ 2017 թվականը Հաուտս-դե Սեյնի 13-րդ թաղամասի պատգամավորն էր, 1983-2002-ը Անտոնիի քաղաքապետը, իսկ 2004 թ.-ին …

Continue reading

Բրիտանիայում առաջարկել են ստեղծել համաշխարհային կառավարություն․ 1987 թ. Ռեյմոնդ Կուրցվեյլը սա կանխատեսել էր

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունի գնահատմամբ, կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է ձեռնարկվեն համակարգված գլոբալ միջոցներ։ Նա կոչ է արել ստեղծել համաշխարհային կառավարություն` կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար, հաղորդում է The Guardian- ը: Գորդոն Բրաունի կարծիքով, աշխարհի առաջնորդները պետք է ստեղծեն գլոբալ կառավարման ժամանակավոր ձև ՝ առողջապահության բնագավառի փորձագետների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ ՝ …

Continue reading

Պարույր Սեւակ, Անորոշություն, Դարակեսի պարգեվները

Դու` 20-րդ և, անտարակույս, հոբելյանական, Դու` հյուլեական, Կարծես էական Եվ ավելի քան կարծես բանական, Բայց նաև նույնքան խելագար դարի, Ո՜վ քաղաքացիդ անզոր ու հզոր, Անորոշության ցավով ես հիվանդ, Անորոշության անդարման ցավով, Որ բողբոջում է բջիջներիդ մեջ, Ծաղկում է անգամ քո զույգ բիբերում, Նյարդերդ է խեղդում ճյուղերով իր պիրկ Եվ իր թունավոր սաղարթն է բերում Խառնելու …

Continue reading

Չինաստանի շախն աշխարհին. Հայաստանին առաջարկ է արվել

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան 21:19 24.03.2020 | Մեկնաբանություն Կորոնավիրուսի համաճարակի օջախ Չինաստանի Ուհան քաղաքը վերադառնում է բնականոն կյանքի, գործարկվելու է քաղաքային տրանսպորտը: Այն պայմաններում, երբ կորոնավիրուսը դարձել է համաշխարհային ճարակ, բերելով ընդհուպ խելագար խուճապի դրսեւորումների, Ուհանից ստացվող տեղեկությունը հնչում է ինչպես հեգնական բարձրությունից: Իհարկե, միայն պետք է ուրախանալ Ուհանի բնակիչների եւ Չինաստանի համար, որ խստագույն միջոցառումների շնորհիվ …

Continue reading

Արցախ-2020. Արցախում ձևավորվելիք իշխանությունը զիջումների պատրաստ չէ

2020 թվականի մարտի 31-ին Արցախում կանցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ: «Արմեդիա» ՏՎԳ-ն արդեն անդրադարձել է առաջադրված կուսակցությունների (դաշինքների) և թեկնածուների նախընտրական ծրագրերին՝ դրանց առանձին դրույթներ ներկայացնելով աղյուսակի տեսքով: Վերոնշյալ դրույթների վերլուծության արդյունքում՝ փորձենք պարզել, թե արցախյան հիմնահարցի կարգավորման համատեքստում ինչպիսի՞ զիջումների են պատրաստ ֆավորիտ քաղաքական ուժերն ու թեկնածուները, և ի՞նչ մոտեցում ունեն տարածքների, փախստականների և կարգավորման այլ առանձին …

Continue reading

Նոր պատերազմի կամավորները. Հայաստանի տպավորիչ թիվը

Կորոնավիրուսի դեմ պայքարին կամավորական աջակցության առողջապահության նախարարության կոչին արձագանքել է 2000 մարդ, ինչից հետո գրանցումը դադարեցրել են՝ կամավորների մեծ թվի պատճառով: Ֆրանսիան պատերազմի մեջ է, վտանգն աներեւույթ է, բայց մեզ հայտարարված է պատերազմ, կորոնավիրուսի վտանգը նախօրեին բնորոշել էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Վարակը համաշխարհային կյանքն իսկապես դրել է պատերազմական ռեժիմի մեջ, եւ դա բացառություն չէ նաեւ …

Continue reading

ՔՐԻՍՏԱՓՈՐ ԻՍԿԷՆՏԷՐԵԱՆ – Սուրիա Ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնն Ու Արեւմտեան Հայաստանը

Լռութեան 105 երկա՜ր տարիներէ ետք, Հայոց ցեղասպանութեան առաջին ականատես երկիրը, որուն հողն ու անապատի աւազը պարուրուած են իրենց իսկ վրայ վերջին շունչ փչած սրբադաս նահատակներու աճիւններով, որուն քարայրներուն մէջ ողջակիզուեցան հազարներ, որուն երկինքի աղօտ աստղերը դարձան անոնց անշիրիմ ու յօշոտուած դիակներու վերեւ վառող աստուածատուր անմար մոմերը, ճանչցաւ եւ դատապարտեց 20-րդ դարու սկիզբը Օսմանեան կայսրութեան ծրագրած …

Continue reading

Թրամփը համաձայն է Պուտինի մտքին. Երեւանը պետք է պատրաստվի

ԱՄՆ նախագահ Թրամփը համաձայնել է ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների Վեհաժողովի գաղափարին, որ առաջարկել է ՌԴ նախագահ Պուտինը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Պուտինը այդ մասին խոսել էր շաբաթներ առաջ Պետդումային հղած ուղերձում: Հետո Պուտինն իր այդ գաղափարը կրկնել էր Իսրայելում, որտեղ մասնակցել էր Հոլոքոսթի 75-րդ տարելիցի միջոցառումներին: Պուտինի գաղափարն այն է, …

Continue reading

Հունաստանը վետո է կիրառել Թուրքիային աջակցող ՆԱՏՕ-ի հայտարարության վրա

Հունաստանը վետո է կիրառել Իդլիբում տեղի ունեցած իրադարձություններից հետո Թուրքիային աջակցող ՆԱՏՕ-ի հայտարարության վրա, հաղորդում է To Vima թերթը՝ հղում անելով աղբյուրների էքսկլյուզիվ տեղեկությանը: «Հունաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ երեկոյան վետո է կիրառել Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության վրա: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչին համապատասխան հրահանգ է տվել, երբ մշտական ներկայացուցիչների տեղակալների մակարդակով …

Continue reading

Հայաստանը պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին

Մեծ Մերձավոր Արեւելք տարածաշրջանում իրավիճակը զարգանում է սրընթաց, եւ Հայաստանը աշխարհքաղաքական ապահովագրության միջոցառումներ է ձեռնարկում: Փորձագետներն ակնարկում են, որ Գյումրիի 102-րդ ռուսական բազան ամենամոտն է կոնֆլիկտային տարածաշրջանին, եւ Սիրիայում ռուս-թուրքական առճակատման դեպքում Գյումրիի բազան կարող է սպառնալիքի տակ հայտնվել: Այդ սպառնալիքը կխորանա, եթե Ռուսաստանը 102-րդ բազան օգտագործի շրջանի զարգացումներին: Եթե Թուրքիային ու Ռուսաստանին հաջողվի նորից …

Continue reading

Load more

error

Enjoy this blog? Please spread the word :)