Հայերի ցեղասպանությունը իրականացվել է 1894-1923 թթ. ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում, Արեւմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․ ՝ Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների կողմից՝ սուլթանական, երիտթուրքական քեմալական, հետագայում՝ հանրապետական, ինչպես նաև քրդական ավազակախմբերի ակտիվ և անմիջական մասնակցությամբ, որի ադյունքում սպանվեցին ավելի քան 1,5 միլիոն հայեր, իսկ մնացած հայ բնակչության մեծ մասը բռնի կերպով արտաքսվեց: Հայերի ցեղասպանությունն …
Category: Լուրեր
Ապր 28
Mezzo TV-ն կհեռարձակի Արամ Խաչատրյանի Երկրորդ և Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիաները
Lragir.am, 27.04.2020 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Mezzo TV-ի բանակցությունների արդյունքում Mezzo հեռուստաընկերության եթերում կհեռարձակվեն մեր մեծ կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի Երկրորդ և Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիաները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Սիմֆոնիաների կատարումները կհեռարձակվեն հունիս և հուլիս ամիսներին։ Յուրաքանչյուր ստեղծագործությունը կներկայացվի 10 անգամ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում …
Ապր 26
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Անդրանիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
2020 թվականի ապրիլի 26-ին, 65 տարեկան հասակում, երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո վախճանվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, հայ ավանդական մշակույթի վառ ներկայացուցիչ, «Ակունք» համույթի մեներգիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Անդրանիկը եղել է «Ակունք» համույթի առաջին անդամներից մեկը, համույթի կազմում ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով հայոց երգն ու ոգեշնչելով սփյուռքի մեր հայրենակիցներին։ Նա ղեկավարել …
Ապր 26
Փորձությունների մասին հիշողությունը հիմնարար նշանակություն ունի․ ՀՀ նախագահի հոդվածը Le Monde-ում
Lragir.am, 26.04.2020 Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել։ Այս մասին նշված է ֆրանսիական «Le Monde» հեղինակավոր պարբերականում հրապարակված՝Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» խորագրով հոդվածում։ «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ստորեւ․ …
Ապր 24
«Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու պատմության այդ ողբերգական էջից»։
Հայաստան — Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և տիկին Բրիժիտ Մակրոնը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Երևան, 11-ը հոկտեմբերի, 2018թ. Լուսինե Մուսայելյան / Ապրիլ 24, 2020 Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլիսի 600 հայ մտավորականների սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը: Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս …
Ապր 23
Թուրքիան առաջինն է պաշտոնապես ընդունել Հայոց Եղեռնը. Գեւորգ Դանիելյան, 04.22.2020
«Մարդու իրավունքները արհամարհելը` հասարակական դժբախտությունների և կառավարությունների այլասերման միակ պատճառն է»։ Այս միտքը իր արտացոլումն է գտել Հայոց Եղեռնից դեռ շատ վաղուց հրապարակված մի փաստաթղթում՝ Մարդու իրավունքների ու ազատությունների 1789 թ. Հռչակագրում։ Թվում էր, թե մարդկությունը պատրաստվում է թոթափել միջնադարյան բարքերը և որպես ուղենիշ որդեգրել քաղաքակրթությունն ու հումանիզմը։ Բայց Հայ ժողովրդի համար ճակատագիրը լոկ արհավիրք …
Ապր 16
Թուրքիան այլ ելք չունի. Չինաստանն արդեն այստեղ է
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան 15:08 16.04.2020 | Մեկնաբանություն | Թուրքական լրատվամիջոցներում հերքվել է այդ երկրի արտգործնախարարության պաշտոնյայի հայտարարությունը՝ Հայաստանին Չինաստանի տրամադրած մարդասիրական օգնության արկղերի վրա գրության վերաբերյալ: Արկղերի վրա գրված էր՝ Թող մեր բարեկամությունը բարձր լինի ինչպես Արարատ լեռը, ու երկար՝ ինչպես Յանցզի գետը: Պեկինը նշել է Հայաստանի եւ Չինաստանի երկու խորհրդանիշներ, թե քաղաքական, թե քաղաքակրթական այն տողատակով, …
Ապր 12
Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հարությունը
12.04.2020, 07:22 / armedia.am Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք …