Category: Լուրեր

Չինաստանի մեծ մասշտաբը Հայաստանում. Պեկինը սկսում է

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան 23.09.2020 Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 23-ին հյուրընկալվել է Հայաստանում Չինաստանի նոր դեսպանատանը: Չինաստանի դեսպանը նշել է, որ նա առաջին հյուրն է: Չինաստանի նոր դեսպանատունն առանձնահատուկ է՝ իր մեծությամբ երկրորդն է եվրասիական տարածությունում: Զիջում է միայն Մոսկվայում Չինաստանի դեսպանատանը: Այդ առանձնահատկությունը լոկ առերեւույթ է միայն մասշտաբային: Գործնականում այն քաղաքական առանձնահատկություն է, ռազմա-քաղաքական …

Continue reading

Հայաստանը մեծ խաղի շեմին․ Սահմանները փոխվելու հատկություն ունեն, 11.09.2020

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան 11.09.2020 Ադրբեջանի արտաքին քաղաքականության «գորշ կարդինալ» Հիքմեթ Հաջիեւը Կոստանդնուպոլսում հանդիպել է թուրքական մեդիայի ներկայացուցիչներին ու համագործակցության հարցեր քննարկել։ Բաքուն եւ Անկարան փորձում են համատեղ դիմագրավել համաշխարհային աշխարհքաղաքական միտումներին, որոնք անշեղորեն սեղմում են օղակն Էրդողանի նեոօսմանյան հավակնությունների շուրջ։ Բաքուն դարձել է Անկարայի միակ «ակամա դաշնակիցը»։ Էրդողանը սրընթաց վերածվում է աշխարհի ամենաթունավոր առաջնորդի, որին …

Continue reading

Հռչակագիր Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների իրավունքների մասին. 07.09.2020

Lragir.am, 07.09.2020 Ադրբեջանից փախստականների Համագումարը ելնելով այն համոզմունքից, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի սոցիալական և միջազգային այն իրավակարգին, որի դեպքում մարդու անկապտելի իրավունքները և ազատությունները կարող են լիարժեքորեն իրականացվել, հենվելով միջազգային իրավունքի նորմերի վրա, հաշվի առնելով, որ ԵԱՀԿ մասնակից պետությունները կոլեկտիվ պատասխանատվություն են կրում ԵԱՀԿ ողջ տարածքում մարդու իրավունքները հարգելու սկզբունքի համակողմանի պահպանության համար, նշելով, որ շուրջ երկու տասնամյակ 200  հազարից ավելի հայ …

Continue reading

Թրամփը հանդես Է եկել Վաշինգտոնում «ռասիստական» հուշարձանները հանելու դեմ

  2 Սեպտեմբեր, 2020 ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի պաշտպանել քաղաքի մի շարք հուշարձաններ հանելու Վաշինգտոնի հատուկ հանձնաժողովի առաջարկությունը, որոնց թվում են՝ ամերիկյան մայրցամաքի առաջին հայտնագործող Քրոստափոր Կոլումբոսի եւ ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի արձանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ: Ավելի վաղ հաղորդվել …

Continue reading

Թյուրքական խորհուրդը քայլ է Մեծ Թուրանի ճանապարհին

Lragir.am, 18.08.2020 Վերջին շրջանում Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունն իր արտահայտությունն է ունենում նաեւ միջազգային կազմակերպություններում։ Թուրքիայի ջանքերով 2009 թ․ ստեղծվեց Թյուրքական խորհուրդը կամ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը, որը միավորում է ասիական ժամանակակից թյուրքական պետությունները։ Թյուրքական խորհրդի ստեղծման պաշտոնական համաձայնագրում ասվում է, որ այդ կազմակերպության նպատակը համատեղ ջանքերով տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության ամրապնդումն է, ինչպես նաեւ «ընդհանուր …

Continue reading

Թուրքիայի ռազմական գործողության հետևանքով  Իրաքում 20 ասորական գյուղ է դատարկվել, 08.07.2020

Եվրոպայի հայերի համագումարը զորակցություն հայտնելով ասորի ժողովրդին՝ դատապարտում է Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) անվանումով ռազմական գործողությունները, որի նպատակն է տեղահան անել եւ ոչնչացնել բնիկ ոչ թուրք ժողովուրդներին: Թուրքական ներկայիս իշխանությունները իրենց նախորդ իշխանություններին ժառանգելով՝ առավել վայրագությամբ շարունակում են Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում շարունակել նույն անմարդկային եւ ցեղասպանական քաղաքականությունը: Միջազգային կառույցներին եւ հանրությանը կոչ …

Continue reading

Կ. Պոլսում 2020 թ․ ապրիլին լոյս ընծայուեց Սամուէլ Մհերեանի «Մենավոր բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանութիւնը («Yalniz Sahin»)

  «Մենավոր Բազեն» պատմավէպը յանդիսանում է Արեւմտեան Հայաստանի Խնուս գաւառում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած անցուդարձի գեղարուեստական նկարագրութիւնը, որն իր մէջ ներառում է եւ հայերի ցեղասպանութեան ողբերգական դրուագները, եւ խնուսցիների հերոսական ինքնապաշտպանութիւնը: Գրքում ներկայացւում են հայ նահապետական տների և քրդական ցեղապետերի միջեւ տեղի ունեցած բախումները. դաւադրութիւններ, վրեժխնդրութիւն՝ ուղեկցուած սիրային, հերոսական ու …

Continue reading

Պաշտպանության նախարարն ազդարարեց. Հայաստանն ընդլայնում է սահմանը, 09.06.2020

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան Lragir.am Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի զարգացման առաջնահերթության վերաբերյալ իր նոր տեսլականը, կամ այսպես ասած թարմացրած տեսլականը: Նախորդը նախարարը հրապարակել էր պաշտոնամուտից քիչ անց՝ 2018-ի հուլիսին: Նախարար Տոնոյանի նախորդ տեսլականն ըստ էության արձանագրում էր Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո երկրի ռազմա-քաղաքական վարքագծի, արդյունավետության, ինքնիշխանության, վարկի, վստահելիության եւ կանխատեսելիության …

Continue reading

Արտո Օկսայանի մահվան կապակցությամբ

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացավ Հարավային Ֆրանսիայի Մոնակո-Կանն-Նիս շրջանների կրոնական ընկերակցության վարչության և Ֆրանս-հայկական բարեգործական միության երկար տարիների ատենապետ Արտո Օկսայանը։ Մեր հին ու լավ բարեկամը, ով ողջ կյանքն ապրեց հայ համայնքի ու Հայրենիքի գործերով ու խնդիրներով, ապրեց որպես համեստ ու մտահոգ հայ, ամեն անգամ գտնելով հայկական զանազան հարցերին համարժեք լուծումներ գտնելու ուղիները, …

Continue reading

Հնարավոր է հուզումների նոր ալիքի բռնկում ԱՄՆ-ում, 09.06.2020

ԱՄՆ քաղաքացի Ջորջ Ֆլոյդին 2020 թ․ մայիսի 25-ին սպանելու հանգամանքը բողոքի հզոր ալիք է բարձրացրել Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում։ Ըստ այդմ, մեր հայրենակիցներին կոչ ենք անում լինել զգոն ու շրջահայաց, ուշադիր ու պատրաստ։ Ոչ մի դեպքում չըտրվել ոչ մի տեսակի սադրանքի։ Լինել համախումբ ու կազմակերպված։ Սա է դժվարությունների հաղթահարման ստույգ ճանապարհը։ Միասնաբար ու կազմակերպված, առանց …

Continue reading

Load more

error

Enjoy this blog? Please spread the word :)