Category: Լուրեր

Ադրբեջանը և Թուրքիան փորձում են ներկայացնել ուժի կիրառումը որպես արդյունավետ և լեգիտիմ միջոց հակամարտությունների լուծման համար. Արա Այվազյան, 12 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը, որում անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի մասնակցությանը, ԼՂ հակամարտությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցազրույցը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ կայքում, որը ներկայացնում ենք ստորև. Հարց. Այժմ Աբու Դաբիում տեսակապի միջոցով կապ ենք հաստատում …

Continue reading

Սյունիքի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը զուրկ է իրավական որևէ հիմքից․ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան, Փետրվար 08, 2021

Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրավունքի գերակայությունը և հետևաբար՝ զուրկ է իրավական որևէ հիմքից, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ըստ Պաշտպանի, նրանք այդ վայրերում են հայտնվել, քանի որ՝ 1) Արցախում հայերի նկատմամբ իրականացրել են …

Continue reading

Այսօր ի՞նչ ուժեր են հետամուտ Արցախի Պաշտպանական Բանակի վերացմանը։ Կարծես թե արմենոցիդի տաք փուլը նոյեմբերի 9-ից հետո մտավ սառը փուլ:

lragir.am, 15.02.2021  Կարծես թե արմենոցիդի տաք փուլը նոյեմբերի 9-ից հետո մտավ սառը փուլ: Խաթարելով անգամ նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերը` հայկական բնակավայրերից պոկվեցին տարածքներ, այսօր հայ ռազմագերիները դարձել են Իլհամ Ալիևի համար հայության դեմ հաշվեհարդարի ու Ռուսաստանի Դաշնության հետ սակարկման միջոց, 1915 թվականի ցեղասպանությունը ժխտող, պատմությունը կեղծող ու հայատյացություն քարոզող Էրդողանը մխրճվել է Արցախի ռազմակալված տարածքներ և …

Continue reading

Աբխազական երկաթգծի վերագործարկմանը Վրաստանը հարկադրված է համաձայնել. Ինչն է պատճառը. «Ժամանակ»

1in.am, 13 Փետրվար, 2021, 08:22 «Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի իշխանությունները փոխել են իրենց վերաբերմունքը աբխազական երկաթգծի վերագործարկման հարցում և ըստ էության համաձայնություն են տվել մասնակցելու երկաթգծի վերագործարկման աշխատանքներին: Վրացական կողմը հասկացել է, որ եթե փորձի խոչընդոտել երկաթգծի վերագործարկմանը, ապա Թուրքիայից Ռուսաստան բեռների տարանցումը կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի տարածքով, և այդ դեպքում …

Continue reading

Ադրբեջանը պատերազմ է հայտարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

11 Փետրվար, 2021 ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված վերջին արյունոտ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հարուստ հոգևոր և պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը դարձել է հայ և միջազգային հանրության մտահոգության առարկան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև ԵՄ-ը հատուկ ընդգծել են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում …

Continue reading

Ռուսաստանին և Թուրքիային մի քայլ է մնացել, որից հետո Մինսկի խումբը կհայտարարեն փակված

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան 14:54 10.02.2021 Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի»: «Նրանք կարևոր ներդրում ունեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների մշակման հարցում, որոնցից զգալի մասը ներառվել են նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ: Սա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն, փախստականանների …

Continue reading

Լոնդոնը «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդներին հունիսին հանդիպման է հրավիրում

Հունվար 17, 2021  Լուսինե Մուսայելյան Պաշտոնական Լոնդոնը «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդներին հանդիպման է հրավիրում առաջիկա հունիսի 11-13-ը։ Այսպիսով, վերջին մոտ երկու տարվա ընթացքում առաջին անգամ աշխարհի առաջատար տնտեսությունների առաջնորդները կհանդիպեն առկա ձևաչափով։ Մինչ այդ խոչընդոտը համաճարակն էր։ Հավաքին պետք է մասնակցի նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը։ Հանդիպումը կդառնա վերջինը Անգելա Մերկելի համար Գերմանիայի կանցլերի …

Continue reading

Խաղաղապահների տեղակայումից հետո ադրբեջանցիներն անցել են գիծը․ Հակոբ Չաքրյան

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար 16.01.2021 Մեր զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը Օրերս Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, ՌԴ նախագահը մանրամասներ է ներկայացրել հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Նորմա՞լ եք գնահատում, որ Պուտինը հաշվետվություն է ներկայացնում Թուրքիայի նախագահին: Իհարկե, աննորմալ երևույթ է, բայց ինչպես երևում է՝ մեր բոլոր դաշնակիցները մի տեսակ աննորմալ են, ավելի շուտ թշնամի են հիշեցնում, քան դաշնակից: Դե պատկերացրեք, որ Պուտինը Էրդողանին իր լավագույն ընկերն է համարում և դեռ ավելացնում, թե նա խոսքի տեր մարդ է: Սա այն դեպքում, …

Continue reading

1988-ի նախօրեին Ադրբեջանում ապրող հայերի թվի շուրջ

Lragir.am, 13.01.2021 1987-1992թ.թ. Ադրբեջանական ԽՍՀ-ի ազգությամբ հայ քաղաքացիները ցեղասպանության ներքո բռնի տեղահանվեցին, ցրվեցին աշխարհով մեկ, դարձան փախստական: Նրանք իրենց պաշտպանությունը գտան և բնակություն հաստատեցին Հայաստանի և Արցախի հանրապետություններում, Ռուսաստանում, եվրոպական պետություններում, Ամերիկայում: 1987թ. հուլիսից դեկտեմբեր ամիսներին տեղական իշխանությունները իրականացրին բռնություններ Չարդախլու գյուղում (Ադրբեջանի Շամխորի շրջան): 1988 թ. փետրվարի 26-ին հարձակում եղավ Կիրովաբադի հայկական թաղամասի վրա: …

Continue reading

Հունվարի 11-ին Մոսկվայում մեր անունից որեւէ նոր փաստաթուղթ ստորագրելու լիազորություն չենք տալիս. հայտարարություն, 17:34, 09.01.2021

Սիրելի´ հայրենակիցներ, Արցախյան երրորդ պատերազմը ողջ հայությանը կանգնեցրել է կենսական լրջագույն սպառնալիքների ու մարտահրավերների առաջ: Այս մասին հայտարարություն է տարածել «Մայիսի 9-ի» նախաձեռնությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Դրանք դրսեւորվում են ոչ միայն մեր ազգային կյանքի կարեւորագույն ոլորտներում ապազգային երեւույթների արմատավորման, պարտության քարոզչության եւ մեր հասարակության ծայրաստիճան երկփեղկման ու բեւեռացման խորացման, այլեւ Արցախյան հիմնախնդրի նպատակադիր ստորադասման, …

Continue reading

Load more

error

Enjoy this blog? Please spread the word :)