ԱՄՆ-ի կողմից Օսմանյան կայսրությունում 1894-1923 թթ. հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ընդունումը հին պատմություն ունի։ Այն հստակեցնում է ԱՄՆ քաղաքականությունը եւ կոնկրետ քայլերը այս հարցում եւ սկիզբ է առնում դեռեւս 1894 թ․-ին։ Համառոտ թվարկենք դրանք․ ԱՄՆ Կոնգրեսում Սենատի (հունվարի 24) եւ Ներկայացուցիչների պալատի (հունվարի 27) 1896 …
Category: Լուրեր
Ապր 28
Եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ ժողովրդի կրած վնասները հատուցելու, քաղաքակրթական հաղորդակցությունը Հայկական լեռնաշխարհում վերականգնելու ժամանակը, 24.04.2021
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը իրավական, քաղաքական, քաղաքակրթական շատ նշանակալի ու կարեւոր քայլ է կատարել։ ԱՄՆ Նախագահի ապրիլի 24-ի ուղերձը հայ ժողովրդին, որտեղ նա ճանաչում է Հայերի ցեղասպանությունը, ամենատարբեր հասցեատերեր ունի։ Դրանից մեկը տարածաշրջանի բնիկ ժողովուրդներն են, որոնք 100-ամյակներ ի վեր ենթարկվել են թուրքական պետական մեքենայի ահաբեկչական գործողություններին, ենթարկվել ցեղասպանության, ոչնչացման, բռնագաղթի, հայրենազրկման։ Տարածաշրջանում քաղաքակրթական հաղորդակցությունը կանգ …
Ապր 24
Բուայեն խնդրել է Սենատում ստեղծել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը պատժելու հարցով աշխատանքային խումբ, 24 ապրիլի 2021 թ․
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն խնդրել է Սենատի նախագահ Ժերար Լարշերին ստեղծել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը պատժելու հարցով աշխատանքային խումբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուայեն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-իր էջում՝ կից տեղադրելով Ծիծեռնակաբերդից արված լուսանկար՝ գործընկերների հետ: «Իմ մեկնելուց առաջ ես խնդրեցի Սենատի խոսնակ Ժերար Լարշերին ստեղծել աշխատանքային խումբ `Հայոց ցեղասպանության ժխտողականությունը պատժելու …
Ապր 24
ԱՍԱԼԱ-ի խիստ նախազգուշացումը. Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի յայտարարութիւնը (ASALA – ՀԱՀԳԲ), 24 Ապրիլ 2021
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ Հայ ժողովուրդը ապրեցաւ 20-րդ դարու առաջին ցեղասպանութեան արհաւիրքը եւ հայրենիքի կորուստը, որովհետեւ, ամէն բանէ առաջ չկրցաւ ճիշդ հասկնալ թուրք թշնամիի պետական մտածելակերպը, այդ ցեղի հոգեկերտուածքը ու ինքնապահպանական բնազդի անասնական առանձնայատկութիւնը: Մենք չկրցանք խորապէս ըմբռնել, որ թուրքը կը մտածէ ու կը գործէ մէկ սկզբունքով՝ իր գրաւած հողին վերջնականապէս տիրանալ եւ անոր վրայ իր նոր հայրենիքը …
Ապր 17
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահների հայտարարությունները՝ պատահականությո՞ւն, թե՞ ծրագրված հարված
Արփինե Մելիքյան 15.04.2021 — armedia.am Ամերիկացի նախկին համանախագահները շարունակում են զարմացնել Արցախի և Հայաստանի մասին արած հայտարարություններով: Նախ՝ ամսվա սկզբին հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի գրած հոդվածը, որում վերջինս փաստացի մեղադրեց Մինսկի խմբին 30 տարի անարդյունավետ աշխատանքով զբաղվելու մեջ, Մադրիդյան սկզբունքներին ու Լավրովի պլանին անդրադառնալով փորձեց որոշակի հակառուսական տրամադրություններ հրահրել հանրության …
Ապր 14
Մոսկվան Բաքվի միջոցով պատրաստվում է գնալ վա-բանկ. Բաց պատերազմ ողջ հայ ազգի դեմ
Lragir.am, 13.04.2021 Բաքվի մոսկովյան դրածոն լուսանկարվում է սպանված հայ տանկիստի ֆիգուրի կողքին, Բաքվի կենտրոն, 2021 թ․ | Լուսանկարը «Ադրբեջանի» նախագահի կայքից Սպանված հայերի ֆիգուրների հրապարակային ցուցադրությունը վայրագ ամբոխին վկայում է, որ Հարավային Կովկասից իր անխուսափելի հեռանալուց առաջ Մոսկվան հայկական պետականությունը վերացնելու հարցում կանգ չի առնելու ոչ մի հանցագործության առաջ։ Նրա Բաքվի ձեռնասունները կազմ-պատրաստ են …
Ապր 13
Թերարժեքության անբուժելի բարդույթ․ Մոսկվայից թող ուշադիր նայեն իրենց հոգեզավակի դիակապտությանը
Lragir.am, 12:07 13.04.2021 | Քաղաքականություն | Դիտումներ՝ 1741 Բաքվում բացված «ավարի պուրակը» հաստատում է թերարժեքության անբուժելի բարդույթը, որով տառապում են բարբարոսները։ Դիակների վրա քայլող Ալիևը՝ իր նախնիների արժանի զավակը, սովոր է ոչնչացնել։ «Քաղաքակիրթ աշխարհը» չի արձագանքել այդ բարբարոսության շքերթին և միայն խոժոռվել է զզվանքից։ «Ես համարյա դադարել եմ Twitter-ում մեկնաբանել Հայաստան-Ադրբեջան թեման (երկու կողմերից չափազանց շատ են լինչի դատաստանի …
Ապր 11
Էրդողանը հայտարարել է նոր կայսրության պլանների մասին. Դոլարի փոխարինում, իսլամական մեգաբանկով, 09.04.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջ է քաշել իսլամական մեգաբանկի գաղափարը, որը հիմնված է առցանց պլատֆորմի վրա, որը կարող է բավարարել իսլամական ֆինանսական հաստատությունների իրացվելիության կարիքները, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությունը, հաղորդում է Անատոլու գործակալությունը: Էրդողանը այս մասին նշել է D-8 տեսակոնֆերանսի ժամանակ: Սա տնտեսական համագործակցության կազմակերպություն է, որն ընդգրկում է իր մեջ մի …
Մրտ 31
Արցախի դեմ պատերազմի հարցով Հայաստանը պետք է միջազգային տրիբունալ դիմի՝ բարձրացնելով կիրառված ագրեսիայի հարցը․ իրավաբան Նազելի Վարդանյան, 30.03.2021
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող 19:51 30.03.2021 Արցախի դեմ պատերազմի հարցով Հայաստանը պետք է միջազգային տրիբունալ դիմի՝ բարձրացնելով կիրառված ագրեսիայի հարցը։ Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավաբան Նազելի Վարդանյանը։ Ըստ նրա՝ առանձին դրվագներով միջազգային ատյաններ հայցեր ներկայացնելն այնքան էլ արդյունավետ չէ։ «Ագրեսիա է տեղի ունեցել, ագրեսիայի հիմքով պետք է միջազգային տրիբունալի առաջ կանգնի Ադրբեջանը, այդ երկրի …
Մրտ 25
Պատերազմից հետո եկեղեցու ավերումն ապացուցում է Արցախում Բաքվի ցեղասպան քաղաքականությունը. ՀՀ ՄԻՊ, 25 Մարտ, 2021
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիների կողմից պատերազմից հետո Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու ավերումը ևս մեկ ապացույց է առ այն, որ Արցախում հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն։ Այս մասին հայտարարությամբ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ՀՀ ՄԻՊ-ը …