Category: Լուրեր

Ցավակցություն Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Ազնիվ Չիտյանի վախճանի կապակցությամբ

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 2021 թ․ հոկտեմբերի 11-ին, ծանր հիվանդությունից հետո վախճանվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, մշակույթի վաստակավոր գործիչ, համշենահայերի ավանդական մշակույթի վառ ներկայացուցիչ, Սոչիի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ, Վերին Բերանդա գյուղում՝ Ազգային Մշակույթների Լազարեւյան կենտրոնի Գրիգոր Մազլումյանի անվան Մշակույթի տան տնօրեն, Հայկական ազգագրական թանգարանի տնօրեն Ազնիվ Գրիգորի Չիտյանը։ Ավելի քան 30 …

Continue reading

Ամբողջ հայ ժողովուրդն արդեն իսկ քաղաքական սուբյեկտ է (Արցախյան 44-օրյա պատերազմի խորքային հիմքերը և հարկադիր սահմանազատման խնդիրները), 21.09.2011

Սույն ուղերձով հանդես գալու համար խորհրդարանին են դիմել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Տնտեսագիտության եւ խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի թեկնածու (2020 եւ 2021 թթ.), Միջազգային անկախ իրավաբանական եւ գիտական փորձագիտական կենտրոնի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը, Համշենահայերի կանանց միջազգային ասոցիացիայի՝ «ՀԱՄՇԵՆԿԱ»-ի ղեկավար, լրագրող-ազգագրագետ Սայիդա Օհանյանը, Քաղաքակրթական խորհրդի համանախագահ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի …

Continue reading

Միայն Մինսկի խումբը մանդատ ունի Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու. դեսպան Լաքոթ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն ավարտում է իր առաքելությունը։ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հրաժեշտից առաջ «Հետքը» զրուցել է դեսպանի հետ Արցախի հարցի, հայ-ֆրանսիական հարաբերությունների, Հայաստանում նրա փորձառության մասին։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. -Պրն դեսպան, սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 30-ամյակն էր: Երեք տասնամյակ Արցախի ժողովուրդը պայքարում է ինքնորոշման, այդ տարածքում բնակվելու իր իրավունքի համար: …

Continue reading

Իր իրականացրած ցեղասպանության օրը տոնող ժողովուրդը պատասխանատու է իր նախնիների մեղքի համար․ Սոնա Նազարյան, 16.09.2021 

Իր իրականացրած ցեղասպանության օրը տոնող ժողովուրդը պատասխանատու է իր նախնիների մեղքի համար, 16.09.2021

Դուք ձեզ կապիտուլյացված համարո՞ւմ եք. տհաճ անակնկալ Մոսկվային ու նրա գործիք Բաքվին, 09:46 11.08.2021 

Lragir.am, Իշխող մեծամասնության պատգամավորները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կապակցությամբ հորդորում են չօգտագործել կապիտուլյացիա բառը, պատճառաբանելով, որ դա հրադադարի մասին հայտարարություն է: Իր հերթին, խորհրդարան անցած ընդդիմության քաղաքական աղքատիկ բառապաշարի ու գործունեության հիմքը կապիտուլյացիա եզրն է: Արդյոք նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա էր: Դասական բնորոշումներով՝ այո, ընդ որում հնարավոր է՝ ավելի լայն պայմաններով, քան գրված է այդ …

Continue reading

Ինչ այլընտրանք է առաջարկում ԱՄՆ-ն ռուս-թուրքական տանդեմին, 09.08.2021 

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան 18:00 09.08.2021, Lragir.am Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և USAID-ի երևանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալեոն անցյալ շաբաթն անցկացրել են ՀՀ Սյունիքի մարզում: Դեսպանը նկարվել է սյունեցիների հետ, այցելել Տաթև, նստեկ ճոպանուղին (որը ինչ-որ պատճառով հաջորդ օրը խափանվեց) և աջակցություն հայտնել մարզին: Ամերիկացի դիվանագետների ցուցադրական այցը Սյունիքի մարզ, որտեղ հատվում են համաշխարհային տերությունների …

Continue reading

Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության կրճատման մասին փոփոխությանը, 28.07.2021

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել «Օտարերկրյա օգնության մասին» օրենքում փոփոխությանը՝ Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ռազմական օգնության կրճատման մասին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, փոփոխությունն առաջարկել էր կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն: Փալոնեի կողմից 2022 ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության մասին օրենքում (HR4373) առաջարկված փոփողության մեջնշվում է. «Միջազգային ռազմական կրթության եւ ուսուցման եւ արտաքին ռազմական ֆինանսավորման …

Continue reading

ՀՀ-ն ու ԱՄՆ-ը կարող են համատեղ աշխատել ցեղասպանությունները կանխարգելու և մարդու իրավունքները խթանելու ուղղությամբ. ԱՄՆ պետքարտուղարություն, 20 Հուլիս, 2021

Արամ Ավետիսյան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել էր երկրի գործադիր ու օրենսդիր ճյուղերի ներկայացուցիչներին, օտարերկրյա դեսպաններին ու ամերիկահայ շրջանակներին դեսպան Ներսիսյանի՝ ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիեռի կարծիքով ԱՄՆ-ում ՀՀ հեռացող դեսպան Վարուժան Ներսիսյանին բաժին էր հասել ծանր փորձություն, հատկապես ղարաբաղյան պատերազմի օրերին: Կոնգրեսականը հայկական հանձնախմբի մեկ այլ համանախագահ, …

Continue reading

Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը. ԱԳՆ, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան ողջունում է կիրակի՝ հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Համաձայն Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ՝ մեծ առավելությամբ առաջատարն է ընտրություններում։ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը՝ …

Continue reading

Իրանի շուրջ բանակցություններում կողմերը համաձայնեցրել են բոլոր սեկտորային պատժամիջոցների չեղարկումը

Lragir.am, 15:40 14.06.2021 Վիեննայում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջը բանակցություններում կողմերը համաձայնեցրել են բոլոր սեկտորային պատժամիջոցների, ներառյալ նավթային պատժամիջոցների չեղարկումը: Հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօրվա դրությամբ համաձայնեցված Է բոլոր սեկտորային պատժամիջոցների չեղարկումը, ներառյալ պատժամիջոցները Էներգետիկայի ոլորտում»,- …

Continue reading

Load more

error

Enjoy this blog? Please spread the word :)