Category: Լուրեր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել․ Արցախի ԱԺ խմբակցություններ, 10.12.2021

1991 թ. դեկտեմբերի 10-ին, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով՝ Արցախի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով վճռական «այո» ասաց արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի(Արցախի) Հանրապետությանը: Այս մասին հայտարարություն են տարածել ԱՀ ԱԺ 5 խմբակցությունները։ Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արցախի ժողովրդի այդ քայլը վերարժևորեց հայի արժանապատվությունը և իր հայրենիքում ազատ ապրելու կամքն ու վճռականությունը: 30 տարիների ընթացքում, որպես ժողովրդի կամքի դրսևորում, …

Continue reading

Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը միակ միջոցն է՝ վերջ դնելու ղարաբաղյան հակամարտությանը. ԱԳՆ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում անկախության հանրաքվեի անցկացման 30-րդ տարեդարձի առիթով: 10 դեկտեմբերի, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ներկայացնում ենք Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը: «30 տարի առաջ՝ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) կայացել է երկրի քաղաքական ապագային վերաբերող համահանրապետական հանրաքվե, որի արդյունքներով մասնակցած ընտրողների բացարձակ մեծամասնությունը (99,89 %) կողմ է քվեարկել անկախությանը։ Հանրաքվեն անց է կացվել այն ժամանակ գործող ազգային օրենսդրությանը, ժողովրդավարական ընթացակարգերին և միջազգային իրավունքի …

Continue reading

VIDEO – Ակադեմիկոսներ Մարտիկ Գասպարյանի և Արտաշես Միքայելյանի հարցազրույցը՝ 2021 թվականի նոյեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում 4 հրաշալի գրքերի շնորհանդեսի արդյունքների և նշանակության մասին։ 23.11.2021

2021 թ. նոյեմբերի 23-ին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են՝ 2021 թվականի նոյեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում տեղի ունեցած 4 գրքերի հրաշալի շնորհանդեսի կազմակերպիչներ եւ սույն գրքերի հեղինակներ՝ Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի նախագահ, Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի ղեկավար, Արևմտյան Հայաստանի Ազգային …

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահի տեղակալ, ԵՊՀ պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանի հանկարծակի մահվան կապակցությամբ, 25.11.2021

2021 թվականի նոյեմբերի 25-ին, 60 տարեկան հասակում, հանկարծամահ է եղել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահի տեղակալ,  Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ոսկե մեդալի ասպետ, հայտնի լրագրող, մեր շատ սիրելի ընկեր և համախոհ Մուշեղ Հովսեփյանը: Մուշեղ Հովսեփյանը այն լուսավոր, վեհ ու առինքնող կերպարն էր, որ …

Continue reading

Գրքերի շնորհանդես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ողջույնի խոսքը։ 22.11.2021

Ողջունում ենք շնորհանդեսի մասնակիցներին, հատուկ շնորհակալություն ենք հայտնում գրքերի հեղինակներին՝ հարգելի պատգամավորներ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հանձնաժողովների նախագահներ, հրաշալի այս գրքերի հեղինակներ՝ ակադեմիկոսներ, գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Մարտիկ Գասպարյանին, Լեւոն Բեկլարյանին, Արտաշես Միքայելյանին, պատգամավոր, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հանձնաժողովի նախագահ ՎաՀան Բաբախանովին: Այդ թվում, հարգելի գիտնականներ, գրքերի համահեղինակներ Երեւանից, Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Արցախից, Աբխազիայից եւ …

Continue reading

Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը հայտարարում է Գորիսի անվտնագության խորհդի ստեղծման մեկնարկը, 16:16, 20.11.2021

Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը հայտարարում է Գորիսի անվտնագության խորհդի ստեղծման մեկնարկը։ Այս մասին հայտնում է նախաձեռնող խմբի անդամ Արթուր Խոջաբաղյանը: «Անվտանգության խորհուդի անելիքներն են լինելու մասնավորապես․ Նպաստել պարեկային ծառայության ուժեղացմանը բնակավայրերում, ջրամբարներում եւ այլ կարեւոր նշանակության օբյեկտներում՝ անհրաժեշտության դեպքում համալերով տեխնիկական միջոցներ։ Ստեղծել մեխանիզմներ բնակավայրերի բնակչությանը զինելու ուղղությամբ։ Նպաստել ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը եւ իրականացնել մարզումներ …

Continue reading

Մեկ տարի անց. Արցախի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի անարդարացի եռակողմ հայտարարության անվավերության եւ հայ ժողովրդի համար նոր ագրեսիայի սպառնալիքները կանխելու խնդիրների մասին (Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների՝ իրավաբանների, պատմաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, լրագրողների, մշակութային եւ ռազմական գործիչների, Եվրոպայի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջազգային փորձագիտական իրավական ընկերակցության անդամների՝ հայագետների եւ ցեղասպանագետների հայտարարությունը), 09.11.2021

(Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների՝ իրավաբանների, պատմաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, լրագրողների, մշակութային եւ ռազմական գործիչների, Եվրոպայի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջազգային փորձագիտական իրավական ընկերակցության անդամների՝ հայագետների եւ ցեղասպանագետների հայտարարությունը) 2020 թվականի նոյեմբերի 9-ի Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի է անցել, եւ արդեն կարելի է գնահատել, ավելի հստակ վերլուծություն անել։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի մեր հատուկ Հայտարարության բոլոր դրույթները հաստատվել են։ Միանշանակ համարում ենք հրադադարը՝ Ադրբեջանի Հանրապետության 44-օրյա ռազմական ագրեսիայի ավարտը, Թուրքիայի եւ Սիրիայից եւ Լիբիայից միջազգային իսլամական ահաբեկիչների՝ ԴԱԻՇ-ի անմիջական մասնակցությամբ, Իսրայելի …

Continue reading

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Հայ ժողովրդի քաղաքական խորհրդատվական ատյան (խորհուրդ) կազմավորելու եւ Ժողովուրդների դատական ատյանի (տրիբունալի) ձեւավորման ուղղությամբ աշխատանքները կտրուկ արագացնելու մասին, 10.11.2021

Հաշվի առնելով` հայ ժողովրդի նկատմամբ արդեն 130 տարի չդադարող ցեղասպանական գործողությունները, մասնավորապես՝ 2020 թվականին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած 44-օրյա ագրեսիան ու պատերազմը, Ցեղասպանությունը շարունակելու ահաբեկությունը, դրան հաջորդած, Հայաստանին՝ ագրեսորի կողմից, 2020 թվականի նոյեմբերի 9-ի արցախյան հիմնախնդրի մասին եռակողմ հայտարարության պարտադրանքը, որը փորձ է իրավաչափություն հաղորդելու Արեւմտյան Մերձկասպյան ավազանի հայերի Ցեղասպանությանը եւ …

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ՈՒՂԵՐՁԸ Աֆղանստանի ժողովրդին, 30.10.2021

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)  ՈՒՂԵՐՁԸ  Աֆղանստանի ժողովրդին  Հազարամյակների ընթացքում ձևավորվել, կատարելագործվել և ընդլայնվել է մարդկային քաղաքակրթության գոյության, ամբողջականության ու զարգացման ապահովող կարևորագույն գործիքներից մեկը` Կոմունիկատորը (Հաղորդակցողը), որն ապահովում էր ինչպես հնդեվրոպական, այնպես էլ համամարդկային քաղաքակրթության երկու բևեռների` Արևելքի և Արևմուտքի համագործակցությունը: Առանձնակի արժևորվում էր «Կոմունիկատորի պահապանների» միջավայրը` տարածաշրջանում անհիշելի ժամանակներից բնակվող և հաղորդակցողի գործառույթներն …

Continue reading

Պաքուի անվտանգութիւնը մեզի համար Թել Աւիւի անվտանգութեան չափ կարեւոր է. Ուզի Արատ, 3 նոյեմբեր 2021 

Մտերմիկ խօսակցութեան մը ընթացքին, Ժիլ Հոֆման կը զրուցէ Մոսատի նախկին աւագ աշխատակից եւ ազգային անվտանգութեան խորհրդական Ուզի Արատի հետ: Մոսատի նախկին աւագ աշխատակից եւ ազգային անվտանգութեան խորհրդական Ուզի Արատ իր 48 տարիներուն ընթացքին անհաշուելի տրամաթիք պահեր ապրած է Իսրայէլին ծառայելու ժամանակ. գաղտնի գործողութիւններ, ահաբեկչական խոտորնակի յարձակումներ, ահաբեկչական բջիջներու բացայայտումներ, ահաբեկիչներու սպանութիւններ եւ թշնամի երկիրներու մէջ …

Continue reading

Load more

error

Enjoy this blog? Please spread the word :)