Փելոսին Երևանում խստորեն դատապարտեց Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա Այս այցից առաջ Հայաստանի սահմանների, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում, Երևանում հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: «Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ մենք խստորեն դատապարտում ենք` Կոնգրեսի անունից», — ասաց ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ԱԺ …
Category: Լուրեր
Սպտ 20
ԼՂՀ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համապետական հանրահավաքի մասնակիցների կոչն ու հայտարարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, 17.09.2022
Ստեփանակերտում ընթացող հանրահավաքների մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որը հրապարակել է «Արցախպրես»-ը: «Մենք՝ ԼՂՀ բնակիչներս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ մենք պաշտպանելու ենք ԼՂՀ ինքնիշխանությունն ու պետականությունը։ 31 տարի առաջ մենք անկախություն հռչակեցինք և իրականացրեցինք ինքնորոշման մեր իրավունքը՝ միջազգային իրավունքին և ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան։ Այդ …
Օգս 29
Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) բռնի տեղահանված քաղաքացիների հասարակական կազմակերպությունների հայտարարությունը, 29.08.2022
Մենք՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի կողմից մեր բնակության վայրերի օկուպացիայի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ու Արցախի Հանրապետության այլ շրջաններում ապաստան գտած բնակիչներս, ողջունում ենք ամերիկացի նոր համանախագահ Ֆիլիպ Ռիկերի նշանակումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ահաբեկչական վարձկանների կիրառմամբ Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի արդյունքում մենք՝ …
Օգս 28
Բաց նամակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Օդրի Ազուլեյին, 29 օգոստոսի, 2022
Հարգելի տիկին Օդրի Ազուլե Թույլ տվեք եւս մեկ անգամ հայտնել իմ խորին հարգանքը Ձեզ եւ հաստատել, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) 2018 թվականի մարտի 20-ին ճանաչելով եւ վավերացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը լիովին ընդունում է կազմակերպության կողմից հռչակված դրույթներն ու նպատակները՝ անվտանգություն կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառներում, պետությունների եւ ժողովուրդների միջեւ համագործակցության ընդլայնման միջոցով ապահովելու արդարություն …
Օգս 02
Յայտարարութիւն-ստորագրահաւաք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) կողմէ յառաջադրուած Հայոց պահանջատիրութեան փաթեթին ու Հայոց պահանջատիրութեան փաթեթին ու Դիմումնագիրներուն միանալու եւ անոնց աջակցելու մասին միանալու եւ անոնց աջակցելու մասին (արեւմտահայերէն), 29.07.2022
Մենք՝ ներքոյ ստորագրեալներս, սոյն յայտարարութեամբ կը յայտնենք, որ կ՛ընդունինք, կը միանանք ու կ՛աջակցինք Հայոց պահանջատիրութեան վերաբերող այն փաթեթին ու դիմումնագիրներուն, որոնք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան(Հայաստան պետութիւն) կողմէ՝ նախագահ Ռադիկ Խամոյեանի, վարչապետ Տիգրան Փաշաբէզեանի եւ Խորհրդարանի նախագահ Արմէն Տէր-Սարգսեանի ստորագրութեամբ, ուղար կուեր են ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդի Մշտական անդամ պետութիւններուն եւ Եւրոպական խորհրդարանին։ Այդ դիմումնագիրներն են՝ 1) Արեւմտեան Հայաստանի …
Օգս 02
Հայտարարություն — ստորագրահավաք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) կողմից առաջադրված Հայոց պահանջատիրության փաթեթին ու դիմումնագրերին միանալու եւ դրանց աջակցելու մասին, 29.07.2022
Մենք՝ ներքոստորագրյալներս, սույն հայտարարությամբ հայտնում ենք, որ ընդունում, միանում եւ աջակցում ենք Հայոց պահանջատիրության վերաբերյալ այն փաթեթին ու դիմումնագրերին, որոնք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) կողմից՝ նախագահ Ռադիկ Խամոյանի, վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի եւ Խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի ստորագրությամբ, ուղարկվել են ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական անդամ պետություններին եւ Եվրոպական խորհրդարանին։ Այդ դիմումնագրերն են՝ 1) Արեւմտյան Հայաստանի …
Հլս 23
Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները կրկնել են հայ-իրանական սահմանի վերաբերյալ Խամենեիի հայտարարությունները, 22.07.2022
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները երկրի տարբեր շրջաններում կրկնել են հայ-իրանական սահմանի վերեբերյալ Այաթոլլահ Ալի Խամենեիի հայտարությունները: «Արմենպրես»-ը այդ մասին տեղեկացել է իրանական լրատվամիջոցներից: Մասնավորապես, ըստ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ Մոհամմադ Հոսեյն Աբդութորաբիֆարդը հայտարարել է. «Հոգևոր առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձավ նաև Հայաստան-Իրան հաղորդակցական ճանապարհին: Իրանը տարածաշրջանային փոփոխությունների նկատմամբ շատ զգայուն է, …
Հլս 23
Ինչու Իրանի առաջնորդը Պուտինին հիշեցրեց Հայաստանի սահմանի մասին, 22.07.2022
Ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանի, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպմանը Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեին ասել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք կհանգեցնեն Հայաստանի հետ Իրանի սահմանի արգելափակմանը»: Խամենեիի այս հայտարարությունը նշանակում է, որ Իրանը Թուրքիայի հետ միասին Հայաստանի հետ սահմանի արգելափակման ծրագրերի հեղինակ ու պատասխանատու է համարում …
Հնս 27
Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության ղեկավար Էդ. Փոլատովի ելույթը Օսմանյան Կայսրությունում հույների և հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը, 19 մայիսի, 2022 թ.
Ասում են՝ մարդասպանը ազգություն չունի: Թերևս, դրա հետ կարելի է համաձայնվել, եթե սպանությունը կենցաղային բնույթ է ունեցել: Բայց երբ ազգային հատկանիշով՝ խաղաղ բնակչության նախապես պլանավորված, պետական մակարդակով մշակված զանգվածային սպանդ է իրականացվում, անմեղ սպանված հույների, հայերի, ասորիների և այլ ազգերի զոհերի հիշատակի առջև մեծ մեղք ու ոճիր գործած կլինենք, եթե չհիշենք մարդասպանների՝ ո՜ր ազգին պատկանելը: …
Հնս 26
Հայտարարություն — Հայկական հարցի կարգավորման դերն ու նշանակությունը Մեծ Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու գործում, 18, հունիսի 2022 թ․
Հայտարարություն — Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 3-րդ նստաշրջանի Եթե կարգավորվեր Հայկական Հարցը, եւ եթե Մեծ Մերձավոր Արեւելքում հաստատվեր Հայաստան պետությունը՝ այնպես, ինչպես նախատեսված էր Փարիզի խաղաղության վեհաժողովի որոշումների եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով, ապա նշյալ տարածաշրջանում իրադրությունը բոլորովին այլ էր լինելու։ Փոխարենը ի՞նչ ունենք այսօր։ Ունենք ահաբեկչական պետություն՝ Թուրքիայի …