Category: Լուրեր

«Ոգևորիչ է, որ Թուրքիայում և Սիրիայում բնական աղետը նման արձագանք է առաջացրել, բայց սարսափելի է, որ Արցախի հայերը շարունակում են մնալ մարդածին աղետի պատանդը». ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանս, 10․02․2023

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի թվիթերյան գրառումը Ոգևորիչ է, որ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած բնական աղետը նման արձագանք է առաջացրել նույնիսկ «անբարյացակամ» հարևանների կողմից, բայց սարսափելի է, որ Ղարաբաղի հայերն արդեն 60-րդ օրն է՝ շարունակում են մնալ մարդածին աղետի պատանդը: © 1998 — 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Մեքսիկայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ է ընդունել, 09.02.2023

Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատն ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնել են Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունից: Մեքսիկայի Սենատը հորդորել է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Լուրեր Հայաստանից — NEWS.am

Արդարադատության միջազգային դատարան է ներկայացվել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ Ադրբեջանի, 24.01.2023

Հունվարի 23-ին շուրջ մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ Ադրբեջանի Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: Այդ պահանջներն ընդհանուր առմամբ վերաբերում են Ադրբեջանի …

Continue reading

Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու 2 տարբերակ կա. Արարատ Միրզոյանի ելույթը, 24.01.2023

Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական: Այս մասին  հունվարի 24-ին, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում տեղի ունեցած քննարկմանը ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր ելույթում: «Պարոն նախագահ, Առաջին հերթին, թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ձևաչափով քննարկում անցկացնելու մեր խնդրանքը բավարարելու համար: Եվրոպական խորհրդարանի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, Կցանկանայի …

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) շնորհավորանքը Նոր Տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ, 01.01.2023

Շնորհավորում ենք մեր ընկերների, գործընկերների, մեր ժողովրդի ու Հայաստանի Նոր տարին եւ գալիք Սուրբ ծնունդը։ Մաղթում ենք բեկում մեր ազգային — պետական իղձերի, ծրագրերի ու նպատակների իրականացման համար։ Հավատում ենք, որ միասին հաղթահարելու ենք կորուստների ցավն ու տառապանքը եւ, ամեն անգամ, նոր ուժեր գտնելով ու հայտնաբարելով մեր մեջ, գնալու ենք վերականգման, նոր հաջողությունների ու հաղթանակների ճանապարհով; …

Continue reading

Թուրքիան պետք է պատրաստվի հետԷրդողանական ապագային․ National Interest, 30.12.2022 

Յուրաքանչյուր դեմոկրատ ամեն առավոտ արթնանում է՝ իմանալով, թե երբ է ավարտվում իր լիազորությունների ժամկետը: Յուրաքանչյուր բռնապետ պետք է արթնանա՝ իմանալով, որ այսօր կարող է լինել իր վերջին օրը: Ոչ ոք չգիտի, թե ինչպես եւ երբ Թուրքիայում կավարտվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը։ 2023 թվականին նրա հավանական մրցակցի ձերբակալությունը քիչ հավանական է դարձնում անցումը դեպի ժողովրդավարություն։ Հեղաշրջումը …

Continue reading

ԱՄՆ-ն հավաքել է պատմական դոսյե․ Առաջարկ կա եվրոպացի դիտորդների առաքելությունը տարածել Բերձորի միջանցքի վրա, 28.12.2022

ԵՄ դիտորդների տեխնիկական առաքելությունը Հայաստանում է, ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, Հայաստանն աշխատում է իր գործընկերների հետ զենք և այլ մեխանիզմներ ձեռք բերելու ուղղությամբ, որպեսզի պաշտպանի իր ինքնիշխանությունը։ Նման մեխանիզմների թվում է ԵՄ առաքելության ներկայությունը։ «Նրանք չեն գնացել։ Հայաստանն ունի նաեւ այլ մեխանիզմներ, որոնք փորձում է ուժեղացնել՝ ռազմականը»,- ասել է Գրիգորյանը։ …

Continue reading

Մեր  զինակից ընկեր, Արեւմտեան Հայաստանի հայերու Պաշտպանութեան ուժերու գեներալ-մայոր Արամ Անդրեասեանի յանկարծահաս մահուան կապակցութեամբ, 26․12․2022

Սրտի խոր կսկիծով տեղեկացանք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Արեւելեան տարածքային միաւորման Պաշտպանութեան ուժերի հրամանատար ԱՀՀ ՊՈՒ գեներալ-մայոր Արամ Անդրեասեանի անժամանակ մահուան մասին։ Մեր Մեծ Հայրենիքի երազանքի իրականացման համար Արամը եղաւ անխոնջ ծառայող, հակառակ ծառացած բազմաթիւ եւ բազմատեսակ դժուարութիւններու։ Արամը բնաւ, երբեք չյուսահատվեց եւ անխախտ հաւատքով եւ կուռ կամքով շարունակեց իր առաքելութիւնը եւ երբեմն անելով պահանջուածեն ավելին։ …

Continue reading

Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի Արեւելյան տարածքային միավորման հրամանատար ԱՀՀ ՊՈՒ գեներալ-մայոր Արամ Անդրեասյանի հանկարծահաս մահվան կապակցությամբ, 26․12․2022

2022 թվականի դեկտեմբերի 26-ին, 53 տարեկան հասակում, հանկարծամահ է եղել Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի Արեւելյան տարածքային միավորման հրամանատար, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախկին պատգամավոր, «Ազատամարտի վետերանների միություն» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագան, Արցախյան պատերազմի վետերան, մեր շատ սիրելի ընկեր եւ համախոհ ԱՀՀ ՊՈՒ գեներալ-մայոր Արամ Անդրեասյանը: Արամ Անդրեասյանը Հայ Զինվորի եւ Ազատամարտիկի այն սերունդի …

Continue reading

Տարածաշրջանում երկրների ճակատագրերը պետք է որոշեն իրենք և պետք է հարգանք ցուցաբերվի նրանց տարածքային ամբողջականության նկատմամբ․ Իրանի նախագահը՝ Էրդողանին, 17.09.2022

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սամարղանդում կայացած հանդիպմանն անընդունելի է համարել միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում։ Իրանի ղեկավարը նշել է, որ պետք է պահպանվի տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռաիսիի խոսքերը փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ «Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագրերը պետք է …

Continue reading

Load more

error

Enjoy this blog? Please spread the word :)