Category: Հրապարակումներ

Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեկ ընդհանուր հայեցակարգ որդեգրելու անհրաժեշտությունը

  Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ու ոգեկոչման հերթական՝ 105-րդ տարելիցի կապակցությամբ ամբողջությամբ ի հայտ է գալիս Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեր ընդհանուր բացթողումները։ Մինչեւ այսօր դատապարտված չէ պանթուրքիզմը՝ որպես այլատյացության, այլամերժության, ռասիզմի տեսություն, չի որդեգրված ընդհանուր տեսակետ Հայերի ցեղասպանության ամբողջական ժամանակահատվածի վերաբերյալ, չի ճշտված ու ներկայացված ցեղասպանությունն իրականացնող երկու կողմերը՝ որպես հայերի …

Continue reading

Բաց նամակ — դիմում ՄԱԿ-ի Գլխաւոր Քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդի մշտական անդամ պետութիւններին, ՄԱԿ-ի անդամ պետութիւններին

100 տարի առաջ մարտի այս օրերին բազմահազարամեայ հայկական Արցախի (Ղարաբաղի) մշակութային մայրաքաղաք Շուշիում Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցութեամբ իրականացուեց ցեղասպանութեան յանցագործութիւն: Հազարաւոր խաղաղ հայեր գազանաբար սպանուեցին, ողջ մնացած հայ բնակչութիւնը ստիպուած եղաւ լքել իր տներն ու տնտեսութիւնը. հայկական քաղաքում տասնեակ հազարաւոր հայերից ոչ մէկը չմնաց: Բարբարոսների կողմից ոչնչացուել է հինաւուրց քաղաք, կատարուել է մշակութային ցեղասպանութիւն: …

Continue reading

«Քայլ արա եւ օգնիր Հայաստանի եւ Արցախի մեր հայրենակիցներին»

ԿՈՉ Հայկական Սփյուռքին, Հայաստանին եւ Արցախին օգնելու մասին պանդեմիայի COVID-19 կորոնովիրուսի կապակցությամբ 2020 թվականի Տնտեսագիտության եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, ակադեմիկոս Մարտիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ  եւ «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը» աշխատության հեղինակ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ կոչը   Հարգելի հայրենակիցնե´ր Կոչով դիմում ենք Երկիր Մոլորակի վրա ապրող բոլոր հայերին, որոնք …

Continue reading

Փրկել աշխարհն այսօր, կնշանակե՝ պահպանել հայկական քաղաքակրթությունը

2020 թվականի Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, ակադեմիկոս Մարտիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ և Նոբելյան մրցանակի անվանակարգում «Հայկական լեռնաշխարհնը աշխարհի ու քաղաքակրթության ստեղծման օրրանն է, համամարդկային արժեքների ու մասունքների ժառանգն ու պահապանը» ուսումնասիրության համահեղինակ, ակադեմիկոս Լևոն ԲԵԿԼԱՐՅԱՆԻ ուղերձը և կոչը Նորին Սրբություն ՀՀ Վարչապետ, պարոն Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, Հայաստանի, Արցախի, արտերկրի և ի սփյուռս աշխարհի ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ՝ ժամանակակից աշխարհի, քաղաքակրթության առկա լուրջ …

Continue reading

Բաց նամակ-դիմում ՄԱԿ-ին Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքում (Արցախ) Հայերի ցեղասպանության հանցագործության 100-ամյա տարելիցի կապակցությամբ

100 տարի առաջ մարտի այս օրերին բազմահազարամյա հայկական Արցախի (Ղարաբաղի) մշակութային մայրաքաղաք Շուշիում Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ իրականացվեց ցեղասպանության հանցագործություն: Հազարավոր խաղաղ հայեր գազանաբար սպանվեցին, ողջ մնացած հայ բնակչությունը ստիպված եղավ լքել իր տներն ու տնտեսությունը. հայկական քաղաքում տասնյակ հազարավոր հայերից ոչ մեկը չմնաց: Բարբարոսների կողմից ոչնչացվել է հինավուրց քաղաք, կատարվել է կուլտուրցիդ: Ադրբեջանի, …

Continue reading

Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի վերաբերյալ որոշումը կայացվել է դեռեւս 1920 թվականին

(Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման հարցով Փարիզի վեհաժողովի Հատուկ հանձնաժողովի որոշման 100-ամյակի կապակցությամբ) Այսօր՝ փետրվարի 24-ին, լրանում է 100 տարին, երբ 1920 թվականին՝ Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովը ներկայացրել է «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» փաստաթուղթը, որի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի …

Continue reading

Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանի դիմումը Կարո Փայլանին 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու հայտի մասին

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, աշխարհի բարի կամքի մարդիկ: Ես, Մարտիկ Յուրիկի Գասպարյանս՝ Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական — գիտական կենտրոնի ղեկավարն եմ: Մեր Կենտրոնի նպատակն է փոխհատուցման համար Հայոց ցեղասպանության հետեւանքով առաջացած նյութական եւ ոչ նյութական կորուստների եւ վնասների գույքագրումը, հաշվառումը, վերլուծությունը, հաշվեքննությունը, որակական գնահատումը եւ դատական փորձաքննությունը:   Միջազգային անկախ …

Continue reading

Արեւմտյան Հայաստանի կառավարության ձեւավորումը ինքնանպատակ գործողություն չէ

Արեւմտյան Հայաստանի կառավարության 9-րդ տարեդարձի կապակցությամբ Արեւմտյան Հայաստանի կառավարության ձեւավորումը (եւ ոչ միայն կառավարության, այլեւ պետական ողջ համակարգի, նաեւ խորհրդարանի ու նախագահի համակարգի) ի սկզբանե նպատակ ունի պաշտպանելու 1918, 1919-20 թթ․ միջազգային ընկերակցության կողմից հայ ժողովրդին տրված իրավունքները։ Կառավարության ստեղծման գործընթացի մեկնարկը տրվել է 2001 թ․ փետրվարի 4-ին։ Խորհրդարանի եւ նախագահի համակարգի մեկնարկը՝ Արեւմտյան Հայաստանի …

Continue reading

Կարո Փայլանին 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու հայտի մասին: «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանի դիմումը:

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ: Ես Սաիդա Օհանյանն եմ՝ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավարը եւ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր: Մեր կազմակերպության նպատակը կանանց իրավունքների, հայ ժողովրդի նկատմամբ նրա բնօրրանում Արեւմտյան Հայաստանում՝ Համշենում, 1894-1923 թվականերին իրականացված Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաեւ աշխարհի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն է, որոնք նրանց տրված է միջազգային իրավունքի սկզբունքների …

Continue reading

Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչման 100-ամյակի կապակցությամբ

2020 թվականի հունվարի 19-ին լրանում է Հայաստան պետության անկախության «դե ֆակտո» ճանաչման 100-ամյակը։ Սա կարեւոր տարեթիվ է հիշեցնելու Միջազգային ընտանիքի հիմնական դերակատար պետություններին՝ կյանքի կոչելու եւ իրականացնելու նրանց իսկ կողմից 1918-1920 թթ․ հայ ժողովրդի իրավունքների վերաբերյալ կայացված բոլոր որոշումներն ու վճիռները։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո պատերազմում հաղթած պետությունները՝ պարտված պետությունների հետ խաղաղության պայմանագրեր մշակելու …

Continue reading

Load more

error

Enjoy this blog? Please spread the word :)