ԱՄՆ-ի կողմից Օսմանյան կայսրությունում 1894-1923 թթ. հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ընդունումը հին պատմություն ունի։ Այն հստակեցնում է ԱՄՆ քաղաքականությունը եւ կոնկրետ քայլերը այս հարցում եւ սկիզբ է առնում դեռեւս 1894 թ․-ին։ Համառոտ թվարկենք դրանք․ ԱՄՆ Կոնգրեսում Սենատի (հունվարի 24) եւ Ներկայացուցիչների պալատի (հունվարի 27) 1896 …
Category: Հրապարակումներ
Ապր 28
Եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ ժողովրդի կրած վնասները հատուցելու, քաղաքակրթական հաղորդակցությունը Հայկական լեռնաշխարհում վերականգնելու ժամանակը, 24.04.2021
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը իրավական, քաղաքական, քաղաքակրթական շատ նշանակալի ու կարեւոր քայլ է կատարել։ ԱՄՆ Նախագահի ապրիլի 24-ի ուղերձը հայ ժողովրդին, որտեղ նա ճանաչում է Հայերի ցեղասպանությունը, ամենատարբեր հասցեատերեր ունի։ Դրանից մեկը տարածաշրջանի բնիկ ժողովուրդներն են, որոնք 100-ամյակներ ի վեր ենթարկվել են թուրքական պետական մեքենայի ահաբեկչական գործողություններին, ենթարկվել ցեղասպանության, ոչնչացման, բռնագաղթի, հայրենազրկման։ Տարածաշրջանում քաղաքակրթական հաղորդակցությունը կանգ …
Մրտ 12
Հատուցման եւ վերականգման հարցերի միջազգային կենտրոնի հայտարարությունը ՄԻԵԴ-ի համար Ադրբեջանի դեմ 44 օրյա պատերազմի հետեւանքով Արցախին հասցված վնասի փորձագիտական եզրակացության վերաբերյալ, 11.03.2021
Հատուցման եւ վերականգման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավա-դատական ու գիտական կենտրոնի հայտարարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) համար Ադրբեջանի Հանրապետության դեմ 2020 թ. ագրեսիայի եւ 44 օրյա պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը) հասցված վնասի համար փորձագիտական եզրակացություն պատրաստելու վերաբերյալ: ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) համար Ադրբեջանի Հանրապետության դեմ փորձագիտական եզրակացություն պատրաստելու մասին Տնտեսագիտության և խաղաղության գծով Նոբելյան մրցանակի հավակնորդ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, …
Մրտ 12
Արցախի վերաբերյալ 09.11.2020 թ. Հայտարարության անվավերությունը և հայ ժողովրդի խնդիրները ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի սպառնալիքներն ու մարտահրավերները կանխելու համար, 10.11.2020
Ստորագրված Հայտարարությունը ստորագրման պահից անօրինական է տասնյակ կոպիտ խախտումների և պատճառաբանությունների հետևանքով. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած Հայտարարությունը չի ստորագրվել ՀՀ Սահմանադրության երաշխավորի` ՀՀ Նախագահի կողմից, չի ներկայացվել և (կամ) վավերացվել ՀՀ Ազգային ժողովում, չկա Սահմանադրական դատարանի Կարծիքը կամ Եզրակացությունը: Հայտարարության հայտնվելը խոսում է Հայաստանի և Արցախի ներկայիս և նախկին ղեկավարների կողմից հանցավոր դավադրության …
Դկտ 05
Եվրոպական խորհրդարանի նախագահ պարոն Դեյվիդ Սասսոլիին — ԴԻՄՈՒՄ «Եվրոպական խորհրդարանի 18 Հունիս 1987 թ․ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու վերաբերյալ» (5 դեկտեմբեր 2020 թ.)
Եվրոպական խորհրդարանի նախագահ պարոն Դեյվիդ Սասոլիին, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, Եվրոպական միության խորհրդարաններին ուղղված ԴԻՄՈՒՄ Եվրոպական խորհրդարանի 18 Հունիս 1987 թ․ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու վերաբերյալ (Կրճատված տարբերակ) Սույն դիմումով Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) Եվրոպական խորհրդարանին առաջարկում է. հաշվի առնելով …
Նյմ 22
ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 100-ամյակի կապակցությամբ, 22 նոյեմբեր 2020 թ.
Նախաբան 2020 սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ագրեսիան ու պատերազմական հանցագործությունը՝ Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, միջազգային ահաբեկչական խմբերի եւ իսրայելա-թուրքական ԱԹՍ-ների կիրառմամբ, եւս մեկ անգամ փաստեց, որ սա բարբարոսության հերթական պատերազմն է քաղաքակրթության դեմ, եւ որ Հայկական լեռնաշխարհի՝ քաղաքակրթությունների բնօրրանի ու խաչմերուկի ազատագրումը պատմական ու կենսական անհրաժեշտություն է մարդկության ու քաղաքակրթության հետագա զարգացման գոյատեւման տեսանկյունից։ …
Հկտ 04
Կոչ ուղղված Ադրբեջանի Հանրապետության բնիկ ժողովուրդներին, միջազգային իրավունքում արհեստականորեն ձեւավորված պետության, որ Թուրքիայի 100-ամյա ցեղասպան մեքենան է Փոքր Ասիայում եւ Անդրկովկասում, 01-10-2020
Մի պատերազմեք հայերի հետ Արցախում (Ղարաբաղ) եւ Նախիջեւանում: 1000 տարի շարունակ Կովկասի բնիկ ժողովուրդների՝ ավարների, լեզգիների, ռուտուլների, ցախուրների, տաբասարանցների, թալիշների, հայերի, թաթերի, ուդինների նախնիները գծել են այն սահմանները, թե ով որտեղ պետք է ապրի: Մեր նախնիները թույլ տվեցին եւ իրավունք այս տարածքներում ապրելու տարածաշրջան եկած քոչվոր ցեղերի, որոնք հետագայում մեթոդաբար, տասնամյակներ շարունակ, բռնակցեցին մեր հողերը: …
Սպտ 27
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Հայտարարությունը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի կապակցությամբ, 27․09․2020
Արցախի Հանրապետության եւ հայության դեմ 2020 թ․ սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի սանձազերծած ուխտադրուժ ագրեսիան մարդկայնության եւ հայության դեմ իրականացվող թուրք-ադրբեջանական մեքենայի հանցագործությունների երկար շղթայի հերթական գործողությունն է։ Թուրքիայի ու Ադրբեջանի հայատյացության պետական քաղաքականությունը հին պատմություն ունի։ Սկիզբ է առնում դեռեւս 1873-74 թվականներին, երբ Թուրքիան, իսկ հետագայում Ադրբեջանը պետական մակարդակով որդեգրում են պանթուրքիզմի ու պանթուրանիզմի ծայրահեղ ազգայնամոլական …
Օգս 09
Սեւրի խաղաղության պայմանագրի կնքման 100-ամյակի կապակցությամբ, 10․08․2020
Սեւրի խաղաղության պայմանագիրը Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի պայմանագրերից մեկն է, որոնք կնքվել են մի կողմից դաշնակից պետությունների, մյուս կողմից՝ Գերմանիայի (Վերսալ, 1919), Ավստրիայի (Սեն-Ժերմեն, 1919), Բուլղարիայի (Նյոյ, 1919), Հունգարիայի (Տրիանոն, 1920) եւ Օսմանյան կայսրության (Սեւր, 1920) միջեւ։ Սեւրի պայմանագրում մեզ հետաքրքրում է Հայաստանին (6-րդ բաժին, 88-93-րդ) եւ Քրդստանին (3-րդ բաժին, 62-64-րդ) վերաբերող հոդվածները։ (1) Ինչպես նաեւ այն …