Category: Հրապարակումներ

Խոսք ի խորոց սրտի Համայն հայությանը, Աշխարհի ժողովուրդներին… Հայրենիքի Վերատիրման օրվա խորհրդով. Սուրբ Էջմիածնում նոր գրքերի շնորհանդեսի մասնակիցներին ուղղած Հռոմի Պապի ուղերձի առիթով — 16.12.2021

Թուրքական ավանդական ցեղասպան մեքենան, քաղաքակիրթ հորջորջվող վաշխառու, աշխարհակալ ուժերի օրհնությամբ, դարձյալ գործի է դրել 100 տարի առաջ հայերի, հույների, ասորիների, եզդիների, արաբների, մոլոկանների և բնիկ այլ ժողովուրդների բնաջնջման իր գործելակերպը… Առաջին համաշխարհայինի օրերին, երբ հայ ժողովրդի դեմ ողջ ցինիզմով գործի դրվեց ցեղասպան անբարո համակարգը, որպես ողջախոհության քաղաքակրթական բռնկում՝ վեր հառնեց վիլսոնյան իրավարար վճիռը, որը, ինչպես …

Continue reading

VIDEO – Ակադեմիկոսներ Մարտիկ Գասպարյանի և Արտաշես Միքայելյանի հարցազրույցը՝ 2021 թվականի նոյեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում 4 հրաշալի գրքերի շնորհանդեսի արդյունքների և նշանակության մասին։ 23.11.2021

2021 թ. նոյեմբերի 23-ին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են՝ 2021 թվականի նոյեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում տեղի ունեցած 4 գրքերի հրաշալի շնորհանդեսի կազմակերպիչներ եւ սույն գրքերի հեղինակներ՝ Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի նախագահ, Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի ղեկավար, Արևմտյան Հայաստանի Ազգային …

Continue reading

Գրքերի շնորհանդես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ողջույնի խոսքը։ 22.11.2021

Ողջունում ենք շնորհանդեսի մասնակիցներին, հատուկ շնորհակալություն ենք հայտնում գրքերի հեղինակներին՝ հարգելի պատգամավորներ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հանձնաժողովների նախագահներ, հրաշալի այս գրքերի հեղինակներ՝ ակադեմիկոսներ, գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Մարտիկ Գասպարյանին, Լեւոն Բեկլարյանին, Արտաշես Միքայելյանին, պատգամավոր, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հանձնաժողովի նախագահ ՎաՀան Բաբախանովին: Այդ թվում, հարգելի գիտնականներ, գրքերի համահեղինակներ Երեւանից, Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Արցախից, Աբխազիայից եւ …

Continue reading

Մեկ տարի անց. Արցախի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի անարդարացի եռակողմ հայտարարության անվավերության եւ հայ ժողովրդի համար նոր ագրեսիայի սպառնալիքները կանխելու խնդիրների մասին (Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների՝ իրավաբանների, պատմաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, լրագրողների, մշակութային եւ ռազմական գործիչների, Եվրոպայի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջազգային փորձագիտական իրավական ընկերակցության անդամների՝ հայագետների եւ ցեղասպանագետների հայտարարությունը), 09.11.2021

(Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների՝ իրավաբանների, պատմաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, լրագրողների, մշակութային եւ ռազմական գործիչների, Եվրոպայի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջազգային փորձագիտական իրավական ընկերակցության անդամների՝ հայագետների եւ ցեղասպանագետների հայտարարությունը) 2020 թվականի նոյեմբերի 9-ի Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի է անցել, եւ արդեն կարելի է գնահատել, ավելի հստակ վերլուծություն անել։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի մեր հատուկ Հայտարարության բոլոր դրույթները հաստատվել են։ Միանշանակ համարում ենք հրադադարը՝ Ադրբեջանի Հանրապետության 44-օրյա ռազմական ագրեսիայի ավարտը, Թուրքիայի եւ Սիրիայից եւ Լիբիայից միջազգային իսլամական ահաբեկիչների՝ ԴԱԻՇ-ի անմիջական մասնակցությամբ, Իսրայելի …

Continue reading

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Հայ ժողովրդի քաղաքական խորհրդատվական ատյան (խորհուրդ) կազմավորելու եւ Ժողովուրդների դատական ատյանի (տրիբունալի) ձեւավորման ուղղությամբ աշխատանքները կտրուկ արագացնելու մասին, 10.11.2021

Հաշվի առնելով` հայ ժողովրդի նկատմամբ արդեն 130 տարի չդադարող ցեղասպանական գործողությունները, մասնավորապես՝ 2020 թվականին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած 44-օրյա ագրեսիան ու պատերազմը, Ցեղասպանությունը շարունակելու ահաբեկությունը, դրան հաջորդած, Հայաստանին՝ ագրեսորի կողմից, 2020 թվականի նոյեմբերի 9-ի արցախյան հիմնախնդրի մասին եռակողմ հայտարարության պարտադրանքը, որը փորձ է իրավաչափություն հաղորդելու Արեւմտյան Մերձկասպյան ավազանի հայերի Ցեղասպանությանը եւ …

Continue reading

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ՈՒՂԵՐՁԸ Աֆղանստանի ժողովրդին, 30.10.2021

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)  ՈՒՂԵՐՁԸ  Աֆղանստանի ժողովրդին  Հազարամյակների ընթացքում ձևավորվել, կատարելագործվել և ընդլայնվել է մարդկային քաղաքակրթության գոյության, ամբողջականության ու զարգացման ապահովող կարևորագույն գործիքներից մեկը` Կոմունիկատորը (Հաղորդակցողը), որն ապահովում էր ինչպես հնդեվրոպական, այնպես էլ համամարդկային քաղաքակրթության երկու բևեռների` Արևելքի և Արևմուտքի համագործակցությունը: Առանձնակի արժևորվում էր «Կոմունիկատորի պահապանների» միջավայրը` տարածաշրջանում անհիշելի ժամանակներից բնակվող և հաղորդակցողի գործառույթներն …

Continue reading

Ամբողջ հայ ժողովուրդն արդեն իսկ քաղաքական սուբյեկտ է (Արցախյան 44-օրյա պատերազմի խորքային հիմքերը և հարկադիր սահմանազատման խնդիրները), 21.09.2011

Սույն ուղերձով հանդես գալու համար խորհրդարանին են դիմել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Տնտեսագիտության եւ խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի թեկնածու (2020 եւ 2021 թթ.), Միջազգային անկախ իրավաբանական եւ գիտական փորձագիտական կենտրոնի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը, Համշենահայերի կանանց միջազգային ասոցիացիայի՝ «ՀԱՄՇԵՆԿԱ»-ի ղեկավար, լրագրող-ազգագրագետ Սայիդա Օհանյանը, Քաղաքակրթական խորհրդի համանախագահ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի …

Continue reading

«Մեր մշակութային ժառանգությունը մեր նավթն է, մեր գազը»: «Պետք է ոչնչացնենք ցեղասպան մեքենան բոլոր միջոցներով»: Հունիսի 9, 2021

«ՀՀ»-ի հարցազրույցը Նոբելյան մրցանակի հավակնորդ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Հայկական գիտական կենտրոնի ղեկավար Մարտիկ Գասպարյանի հետ: -Պրն Գասպարյան, այսօր բոլորը խոսում են ոչ միայն 44-օրա վերջին պատերազմի, այլեւ այն իրավիճակի մասին, որում հայտնվել է երկիրը: Խնդրում եմ ձեւակերպել Ձեր տեսակետը: -Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակը կապված է աշխարհաքաղաքական շատ հարցերի հետ: Ինչպես հարյուր տարի առաջ, …

Continue reading

ՆԺԴԵՀԸ, ՍՅՈՒՆԻՔԸ եւ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ, 31 մայիսի 2021 թ.

Այսօր Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դիտավորյալ ներկայացվում են որպես լոկալ իրադարձություններ` Արցախի դեմ 44-օրյա ահաբեկչական պատերազմի հետքի տեսքով: Իրականում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են ոչ միայն համաշխարհային աշխարհաքաղաքականությանը, այլեւ որոշիչ են հնդեվրոպական քաղաքակրթության ապագայի համար: Հնդեվրոպական քաղաքակրթությունը տարածվել է ամբողջ Եվրոպայում, ընդհուպ մինչեւ Կովկաս եւ Ուրալյան լեռներ, ինչպես նաեւ ներառյալ Փոքր Ասիան, Անդրկովկասը, …

Continue reading

Տիգրան Փաշաբեզյան․ «Հայաստանի խնդիրը երեկ եւ այսօր․ պաշտպանություն եւ իրավունքների պաշտպանություն», 20․01․2023

Արցախյան ազատագրական պայքարի սկզբնավորումից, այսինքն՝ 1988 թ․ փետրվարից ի վեր, հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու ուղին համազգային պաշտպանության եւ իրավունքների պաշտպանության ուղին է։ Ադրբեջա՞նն է առաջարկում Հայաստանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործողություններ իրականացնել։ Բայց Ադրբեջանի ու Հայաստանի սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովի 1920 թ․ …

Continue reading

Load more

error

Enjoy this blog? Please spread the word :)