Category: Հրապարակումներ

«Հայաքվե»-ին միացել է 54.800 քաղաքացի: Նա կավարտվի վաղաժամ՝ հաջորդ շաբաթվա վերջին։ 29.07.2023

«Հայաքվե»-ին միացել է 54.800 քաղաքացի: Նա կավարտվի վաղաժամ՝ հաջորդ շաբաթվա վերջին։ 29.07.2023 «Հայաքվե»-ին միացել է 54.800 քաղաքացի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը: «Այս շաբաթվա ընթացքում միացել են «Հայաքվե»-ին 16 հազար քաղաքացիներ: Այս ընթացքում՝ «Հայաքվե»-ին միացել է 54.800 քաղաքացի, որից՝ 24.660-ը Երեւանում, 29.360-ը՝ մարզերում եւ 760-ը էլէկտրենային ստորագրության միջոցով են միացել»,-ասաց նա: …

Continue reading

Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է․ Արցախի ԱԳՆ, 25.07.2023

Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է․ Արցախի ԱԳՆ, 25.07.2023 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տասրածել քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ: «Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Կրկին շեշտում ենք, որ պաշարման մեջ …

Continue reading

Էդուարդ Պոլատով. «ՀՀ հունական համայնքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ», 02.07.2023

Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դատապարտմամբ հանրապետության հունական համայնքի հետ միասին հանդես եկան նաև Հայաստանի եզդիական և ասորական համայնքները: Իսկ ահա ՀՀ ռուսական, բելառուսական, ուկրաինական և վրացական համայնքները չեն շտապում իրերն իրենց անուններով կոչել՝ առաջացնելով հայ հանրության, մեղմ ասած, տարակուսանքը։ Ստեղծված իրավիճակը մենք խնդրեցինք մեկնաբանել Էդուարդ Պոլատովին (Պոլատիդիսին)՝ Հայաստանի և Արցախի հույների “Պատրիդա” կառույցի ու “Թալիշ” և սահմանամերձ բնակավայրերի հայրենասիրական կազմակերպության նախագահին, Արցախյան պատերազմի վետերան, իրավապաշտպան, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր: *** — Պարոն Պոլատով, նախքան ազգային փոքրամասնությունների դերի մասին զրույց սկսելը, ներկայացրեք, խնդրեմ, Ձեր տեսակետը Հայաստանում այսօր տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ: — 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես և սպասվում էր, “հուրախություն ժողովրդի և հանրության” խորհրդարան անցավ քաղաքական երեք ուժ, որոնց ներկայացուցիչներն էլ ստացան բոլորի կողմից ակնկալվող իրենց քվոտաները։ Այս ուժերը նույնիսկ հասցրել են իրենց պարտականություններն ու դերերը վերաբաշխել ԱԺ-ում նոր գումարման խորհրդարանի աշխատանքի …

Continue reading

«Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում նվաճած է 4 գագաթներ. Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ։ Ասոնցմե դուրս ոչինչ ունինք որ ըլլա ճշմարիտ հաղթանակ և անվիճելի նվաճում»․ Շահան Շահնուրը Անդրանիկի մասին։

«Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում նվաճած է 4 գագաթներ. Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ։ Ասոնցմե դուրս ոչինչ ունինք որ ըլլա ճշմարիտ հաղթանակ և անվիճելի նվաճում»: Շահան Շահնուր Հայ ժողովրդի երկար դարերու ստրկական լռությունը ա՜ն (Անդրանիկն) է, որ խզեց, դյուցազնականորեն կանգնելով Սասնո երկնամուխ լեռներուն վրա, կոչ անելով հայ ժողովրդին ըմբոստության և ժողովուրդն արթնացավ: Սմբատ Շահնազարյան …

Continue reading

Հայրենանուէր գործունեութեան համար պարգեւատրուել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ Տիգրան Փաշաբեզեանը

Հայրենանուէր գործունեութեան համար պարգեւատրուել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ Տիգրան Փաշաբեզեանը։ Պարգեւատրումը կատարել է Արեւմտեան Հայաստանի Սահմանադիր Գերագոյն Իրաւարար Ատեանի  Նախագահ Սուրիկ Հրայր Ղազարեանը՝ յանձնելով համապատասխան վկայագիրն ու շքանշանը, 2022 թ․ հոկտեմբերի 14-ին։  Լուսանկարում պարգեւատրման պահը․ Տիգրան Փաշաբեզեան եւ  Սուրիկ Հրայր Ղազարեան։ 

Հայ ժողովրդին տրված իրավունքների համառոտ ցանկը (1918-1920 թթ․), որին տիրապետելը կարեւոր նախապայման է Միացյալ, ազատ, անկախ Հայաստան կերտելու ճանապարհին, 21.09.2022

Հայ ժողովրդի իրավունքների այս այբուբենին տիրապետելը նույնքան կարեւոր է, որքան Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի աջակցությամբ ու Մեսրոպ Մաշտոցի ջանքերով 406 թվականին ստեղծված Հայոց այբուբենին տիրապետելը   I. Միջազգային ընկերակցության կողմից հայ ժողովրդին տրված հիմնական իրավունքների համառոտ ցանկը    Տարեթիվը Որոշումը Բացատրությունը 1.                  11 հունվար 1918 թ Ընդունվեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որտեղ «Ռուսաստանը հռչակում է …

Continue reading

Բաց նամակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Օդրի Ազուլեյին, 29 օգոստոսի, 2022

Հարգելի տիկին Օդրի Ազուլե Թույլ տվեք եւս մեկ անգամ հայտնել իմ խորին հարգանքը Ձեզ եւ հաստատել, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) 2018 թվականի մարտի 20-ին ճանաչելով եւ վավերացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությունը լիովին ընդունում է կազմակերպության կողմից հռչակված դրույթներն ու նպատակները՝ անվտանգություն կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառներում, պետությունների եւ ժողովուրդների միջեւ համագործակցության ընդլայնման միջոցով ապահովելու արդարություն …

Continue reading

Յայտարարութիւն-ստորագրահաւաք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան պետութիւն) կողմէ յառաջադրուած Հայոց պահանջատիրութեան փաթեթին ու Հայոց պահանջատիրութեան փաթեթին ու Դիմումնագիրներուն միանալու եւ անոնց աջակցելու մասին միանալու եւ անոնց աջակցելու մասին (արեւմտահայերէն), 29.07.2022

Մենք՝ ներքոյ ստորագրեալներս, սոյն յայտարարութեամբ կը յայտնենք, որ կ՛ընդունինք, կը միանանք ու կ՛աջակցինք Հայոց պահանջատիրութեան վերաբերող այն փաթեթին ու դիմումնագիրներուն, որոնք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան(Հայաստան պետութիւն) կողմէ՝ նախագահ Ռադիկ Խամոյեանի, վարչապետ Տիգրան Փաշաբէզեանի եւ Խորհրդարանի նախագահ Արմէն Տէր-Սարգսեանի ստորագրութեամբ, ուղար կուեր են ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդի Մշտական անդամ պետութիւններուն եւ Եւրոպական խորհրդարանին։ Այդ դիմումնագիրներն են՝ 1) Արեւմտեան Հայաստանի …

Continue reading

Հայտարարություն — ստորագրահավաք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) կողմից առաջադրված Հայոց պահանջատիրության փաթեթին ու դիմումնագրերին միանալու եւ դրանց աջակցելու մասին, 29.07.2022

Մենք՝ ներքոստորագրյալներս, սույն հայտարարությամբ հայտնում ենք, որ ընդունում, միանում եւ աջակցում ենք Հայոց պահանջատիրության վերաբերյալ այն փաթեթին ու դիմումնագրերին, որոնք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) կողմից՝ նախագահ Ռադիկ Խամոյանի, վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի եւ Խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի ստորագրությամբ, ուղարկվել են ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական անդամ պետություններին եւ Եվրոպական խորհրդարանին։ Այդ դիմումնագրերն են՝ 1) Արեւմտյան Հայաստանի …

Continue reading

Հայտարարություն — Հայկական հարցի կարգավորման դերն ու նշանակությունը Մեծ Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու գործում, 18, հունիսի 2022 թ․  

Հայտարարություն — Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 3-րդ նստաշրջանի Եթե կարգավորվեր Հայկական Հարցը, եւ եթե Մեծ Մերձավոր Արեւելքում հաստատվեր Հայաստան պետությունը՝ այնպես, ինչպես նախատեսված էր Փարիզի խաղաղության վեհաժողովի որոշումների եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով, ապա նշյալ տարածաշրջանում իրադրությունը բոլորովին այլ էր լինելու։ Փոխարենը ի՞նչ ունենք այսօր։ Ունենք ահաբեկչական պետություն՝ Թուրքիայի …

Continue reading

Load more

error

Enjoy this blog? Please spread the word :)