Ավելի քան 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Օսմանյան կայսրությունը կատարեց մեր դարաշրջանի առաջին ցեղասպանությունը՝ սպանելով շուրջ մեկուկես միլիոն էթնիկ հայերի։ Այդ ցեղասպանությունը կամ էթնիկ զըտումը ոչնչացրեց ողջ Անատոլիայում հայկական հազարամյա ներկայությունը։ Այսօր հայկական բոլոր տարածքներից ամենահիը դարձել է էթնիկ զըտման զոհ։ Դա Արցախն է, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ։ Խորհրդային …
Category: Մերձավոր Արեւելք
Հկտ 31
ԱՄՆ նախագահի թեկնածուն դժգոհել է, որ ամերիկյան լրատվամիջոցները չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտմանը, 31.10.2023
13:55, 31 Հոկտեմբեր 2023 ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունը առաջադրած ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին իր վրդովմունքն է հայտնել այն առնչությամբ, որ ամերիկյան լրատվամիջոցները ընտրողաբար են լուսաբանում աշխարհի տարբեր ծայրերում ընթացող պատերազմները և չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռամասվամիի հարցազրույցը լրագրող Փիրս Մորգանին։ …
Հկտ 31
Հայտարարություն. Ալմա-Աթայի հռչակագրում որևէ հիշատակում չկա ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետությունների մասին, 30.10.2023
Փորձագետների խումբը հայտարարություն է տարածել «Ալմա-Աթայի հռչակագրի խեղաթյուրումների և իրավական կամայականությունների հետևանքների մասին։ Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը: «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են զանգվածային հրետակոծել Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և խաղաղ բնակչության կյանքը փրկելու համար Արցախի Հանրապետության նախագահը ստիպված է եղել …
Հկտ 22
«Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիա, 26-ը նոյեմբերի 1968 թ.
Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախաբան Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները, վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի՝ պատերազմական հանցագործներին հանձնելու և պատժելու մասին 1946թ. փետրվարի 13-ի 3(I) և 1947թ. հոկտեմբերի 31-ի 170 (II) բանաձևերը, Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի կանոնադրությամբ և …
Հկտ 22
«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիա, 9 դեկտեմբերի 1948 թ.
Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր 1946թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձևում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն ցեղասպանությունը հանցագործություն է և հակասում է Միավորված ազգերի կազմակերպության ոգուն ու նպատակներին, և որ քաղաքակիրթ աշխարհը …
Օգս 21
Ինչո՞ւ ոչ ոք ուշադրությունը չի կենտրոնացնում Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման վրա, 20.08.2023
Ինչո՞ւ ոչ ոք ուշադրությունը չի կենտրոնացնում Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման վրա։ Այս մասին X (Twitter)-ի իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասը։ «Հիմնական լրատվամիջոցները ձեզ չեն տեղեկացնում, բայց Լեռնային Ղարաբաղում արդեն կան սովից մահեր, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի ապօրինի շրջափակման հետևանքով: Որտե”ղ է զայրույթը: Ինչո՞ւ ոչ ոք ուշադրություն չի …
Օգս 15
ԼՂ-ում ապրող հայերը չունեն ձայն և քաղաքակական ներկայացվածություն․ դուք կարող եք օգնել նրանց․ Օկամպոն կոչ է արել դառնալ արցախցիների ձայնը (տեսանյութ), 12:06 12.08.2023
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն: Այս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ գրառմանը կից հրապարակելով տեսաուղերձ, որում կոչ է անում մարդկանց օգնել ԼՂ հայերին՝ …
Օգս 15
Արդարադատության նախարարությունում քննարկվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և ԼՂ-ից բռնագաղթած հայ փախստականների վերադարձի իրավունքի հարցը, 12.08.2023
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է 1988-1992 թթ., ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նրանց հետ քննարկելով բռնագաղթած հայ փախստականների իրավական կարգավիճակին, վերադարձի իրավունքին առնչվող հարցեր։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ արդարադատության …
Օգս 15
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը հաստատել է՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է իրականացնում, 12:12, 09.082023
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին դիմումին ի պատասխան հրապարակած զեկույցում արձանագրում է՝ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Օկամպոն իր զեկույցում շեշտում է, որ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանություն են Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ»՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ …
Օգս 15
Հայտնի ցեղասպանագետները ՄԱԿ-ին կոչ են անում արագորեն անդրադառնալ Արցախում ցեղասպանության անմիջական սպառնալիքին, 19:43, 11.08.2023
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայտնի ցեղասպանագետները բաց նամակ են ներկայացրել ՄԱԿ-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ցեղասպանության հնարավորության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակը տարածել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Նամակի հայերեն տարբերակը ներկայացվում է ստորև․ « Ն.Գ. Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, Պարոն Ֆոլքեր Թյուրքին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար, Տիկին Ալիս Վայրիմու Նդերիտուին Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, …